Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

27 ապր 2023 18:25

Խորքային տեղեկություններ ունեմ մի քանի երկրների իմ հավաստի աղբյուրներից.Եթե դիմացանք մինչև մայիսի 14-ը ,հաջողության նժարը սկսելու է մեր կողմ թեքվել

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Խորքային տեղեկություններ, որ ստացա վերջին 1 ժամվա ընթացքում մի քանի երկրների իմ հավաստի աղբյուրներից․

-Արցախի իշխանությունները հստակ պահանջով են դիմելու ռուսական կողմին՝ կամ 1-2 օրում վերացվում է Արցախի շրջափակումը, հանվում է թշնամու անցակետը, կամ Արցախը պաշտոնապես դիմում է Արևմուտքին՝ միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու խնդրանքով։

*Խոսք լինել չի կարող մարդկանց տարհանելու մասին, քանի որ դա է թշնամու նպատակը, իսկ այս իրավիճակում Ադրբեջանի և Թուրքիայի ծրագիրը կազմված է այնպես, որ մինչև մայիսի 14-ը Արցախն ամբողջությամբ հայաթափվի մարդկանց սեփական կամքով և առանց բռնության։

Ըստ իմ ստացած տեղեկության՝ Արցախում քննարկվում է հնարավոր նախագիծ միջազգային խաղաղապահ ուժեր հրավիրելու համար։ Եթե ռուսական կողմը չի կարող (Մոսկվայից դեռևս թույլ չեն տալիս) կատարել ստանձնած պարտավորությունները և ապահովել մեր անվտանգությունը, ապա գուցե նրանց փոխարինեն այլ երկրների խաղաղապահ ուժեր։ Ռուսները կարող են մեր բարեկամը լինել, բայց մեր երկրից թանկ ոչինչ չկա։

*Մյուս կողմից մեկ այլ երկրի հավաստի աղբյուրից ստացած տեղեկությունն ասում է, որ առաջիկա 1-2 օրում Ադրբեջանը կբացի Շուշի-Քարինտակ խաչմերուկը և կհեռացնի այսպես կոչված «էկոակտիվիստներին»։ Նրանք իրենց գործը ավարտել են, հիմա ժամանակն է անցնելու եզրափակիչ փուլին։
Շուշի-Քարինտակ խաչմերուկը առաջիկա 1-2 օրվա ընթացքում (հավանաբար հենց ապրիլի 24-ին) բացելուց հետո Ադրբեջանը դիմելու է արցախցիներին՝ առաջարկելով ազատ երթևեկել իր վերահսկողությամբ, բայց Ադրբեջանը միջոցներ կգործարկի, որ մարդիկ լքեն Արցախը։ Թշնամին հույս ունի դրան հասնել մինչև մայիսի 14-ը, երբ Թուրքիայում տեղի կունենա նախագահի ընտրություն, իսկ հանձնված Արցախը կլինի Էրդողանի հաղթանակի գրավական, հակառակ դեպքում, եթե արցախցիները մնան Արցախում, ապա թուրք-ադրբեջանական բոլոր ծրագրերը ձախողվելու են, Էրդողանը չի ընտրվի։

** Այս պահին մեծ պատերազմի ծրագիր չկա, բայց մինչև ապրիլի վերջ Ադրբեջանը ամեն կերպ ահաբեկելու է արցախցիներին՝ ստիպելով համատարած լքել հայրենիքը։ Եթե դիմացանք այդ հոգեբանական ճնշմանը, ապա այս պայքարում հաջողության նժարը սկսելու է մեր կողմ թեքվել։

***Թուրքիայի բանակը պատրաստվում է միանալ Իրանի վրա հարձակմանը, ինչը սկսվելու է Ադրբեջանից՝ Իսրայելի աջակցությամբ։
- Մենք պարտավոր ենք դիմանալ։
- Ցեղասպանության վտանգ չկա։
- Ընդամենը պետք է պինդ նյարդեր ունենալ ու թշնամու հոգեբանական ճնշման տակ չլքել Արցախը։
Տեղեկությունները թարմացվում են»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր