Տեսանյութ․ Քեմալ Քըլըչդարօղլուն ցույց է տվել «Գորշ գայլերի» ողջույնի ժեստը

Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ այցի ընթացքում տարբեր դրվագներ են արձանագրվել։ Տեսանյութերից մեկը լայն քննարկման առարկա է դարձել մեդիայում:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ընտրարշավների ընթացքում իրեն սպասարկող ավտոբուսի մեջ գտնվող նախագահի ընդդիմադիր թեկնածուն փողոցում կանգնած մի տղամարդու ի պատասխան ցույց տալիս «Գորշ գայլերի» ողջույնի ժեստը:
Հիշեցնենք, որ Քըլըչդարօղլուն նման ժեստ էր ցույց տվել նաև 2017-ին, երբ քայլերթ էր իրականացնում` ի նշան այդ օրերին ԺՀԿ փոխնախագահ Քադրի Էնիս Բերբերօղլուի ձերբակալման դեմ ունեցած բողոքի: