Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը          Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում       Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի    

28 ապր 2023 10:17

Ինչ է կատարվում Սոթքում․Դեռեւս պաշտոնապես չեն հայտարարում այդ մասին, քանի որ ռուսները հույս ունեն ․․․«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.
Վարդենիսի Սոթքի հանքի աշխատակիցները շարունակում են հարկադիր պարապուրդում գտնվել․ նրանք մոտ մեկ շաբաթ է՝ չեն հաճախում աշխատանքի, քանի որ ադրբեջանական կողմից կրակոցների պատճառով աշխատանքները դադարեցվել էին: 2 օր առաջ մարզպետն էր հանդիպել Սոթքի բնակիչների հետ, որոնց մեծ մասը հանքում է աշխատում, եւ հայտնել, որ հանքը փակվելու է։

Դեռեւս պաշտոնապես չեն հայտարարում այդ մասին, քանի որ ռուսները հույս ունեն, որ ադրբեջանցիների հետ բանակցությունները դրական արդյունք կտան, եւ կշարունակվի հանքի շահագործումը։ Սակայն մենք տեղեկացանք, որ աշխատակիցներին դեռ անցած տարեվերջին են զգուշացրել, որ հնարավոր է հանքը չաշխատի, քանի որ հայկական տարածքում գտնվող պաշարները սպառվել են, իսկ ադրբեջանական տարածքից հանքանյութ կորզել չեն թույլատրում։ Բանն այն է, որ 44-օրյա պատերազմի հետեւանքով Սոթքի հանքի 70 տոկոսն անցավ ադրբեջանական վերահսկողության ներքո, սակայն հանքն աշխատում էր, քանի որ ադրբեջանցիներն այն շահագործելու համար պետք է ահռելի ներդրումներ անեին` ինֆրաստրուկտուրա կառուցելու համար, ինչը նաեւ ժամանակ կպահանջեր: Իսկ մարտի վերջերին Սոթքի աշխատակիցներին տեղեկացրել են, որ պետք է ազատման դիմումներ գրել, նախ՝ թոշակառուները, իսկ աշնանը` նաեւ մյուսները: Ասել են, որ առավելագույնը մինչեւ հոկտեմբեր կարող են աշխատել։

Հանքի աշխատակիցներից մեկը պատմեց, որ, իրենց տեղեկություններով, ադրբեջանական կողմը պարտադրում է ռուսներին, որ հայերի փոխարեն ադրբեջանական աշխատուժ վերցնեն, հակառակ դեպքում թույլ չեն տա աշխատել։ Հանքի ռուս տերերը չեն ուզում կատարել այդ պահանջները, քանի որ հայկական կողմում են գտնվում հանքանյութի վերամշակման ենթակառուցվածքները։ Ենթադրվում է, որ ադրբեջանական տարածքից հանված հանքանյութն էլ պետք է հայկական կողմում վերամշակվի: Եթե ռուսական կողմին չհաջողվի լեզու գտնել, չի բացառվում, որ մոտ 800 մարդ դառնա գործազուրկ, միայն 40-50 հոգի պահեն, իսկ հանքի բուն աշխատուժը փոխարինվի ադրբեջանական աշխատուժով։ Սոթքի լեռնային հանքի պետ Արմանը մեզ վստահեցրեց, թե հանքը չի աշխատում անվտանգային խնդիրների պատճառով, իսկ մարզպետի հետ հանդիպմանը չի մասնակցել։ «Իմացա, որ մարզպետն ասել է՝ անվտանգության հարցերը երբ կարգավորվեն, հանքը կաշխատի»,- ասաց նա։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր