Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

28 ապր 2023 11:09

Ինչպիսին է իրադրությունը Տեղ գյուղի հատվածում, արդյոք հնարավոր է եղել ադրբեջանցիներին հետ մղել մեր տարածքներից

Սահմանային իրադրությունը ներկա դրությամբ գնահատում եմ հարաբերականորեն կայուն, բայց Սյունիքի, Գեղարքունիքի ուղղություններում գրանցվում են հրադադարի ռեժիմի խախտումներ: Այս մասին Ջերմուկում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը:
«Ընդ որում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման նպատակը միշտ իրավիճակը լարված պահելն է, բայց մեր կողմից գտնվում է հսկողության տակ»,-ասաց նա:


Հարցին, թե ինչպիսին է իրադրությունը Տեղ գյուղի հատվածում, արդյոք հնարավոր է եղել ադրբեջանցիներին հետ մղել մեր տարածքներից, ՔԳՇ պետը պատասխանեց. «Տեղի ուղղությամբ, այո, հակառակորդի հետ Հայաստանի զինված ուժերը արդեն իսկ գտնվում են շփման պայմաններում, ունենք նաեւ ստեղծված մեր առաջնագիծը,  դիրքային համակարգը, կատարելագործում ենք, բարելավում ենք, օր օրի իրականացնում ենք համապատասխան աշխատանքներ էլ ավելի բարելավելու հակառակորդի նկատմամբ որոշ ուղղություններում նաեւ առավելություն ստանձնելու ուղղությամբ: Մյուս հատվածներում զինված ուժերը  իրենց առջեւ դրված խնդիրները կատարում են»:
Միանշանակ բարձր եմ գնահատում ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքը Հայաստանում: 
«Բոլոր առաջացած հարցերը, խնդիրները լուծում ենք պատշաճ մակարդակով: Առաջին հերթին մենք ստանձնում ենք նրանց ռազմական անվտանգության ապահովումը ինչպես տեղանքում աշխատելու, այնպես էլ երթեւեկությունների ժամանակ, եւ նաեւ մեր առջեւ դրված մյուս հարցերի շուրջ համագործակցում ենք: Եռամսյա ժամկետում մեր աշխատանքի արդյունքով ես նաեւ դիտորդական առաքելությամբ պայմանավորված կարող եմ ասել, որ իրենք իրենց առջեւ դրված խնդիրը կատարում են»,-ասաց ԳՇ պետը:


Դիտարկմանը, որ հայտնի դարձավ, որ ԵՄ առաքելությունը տեղեկություններ է փոխանցում Ադրբեջանին իր պարեկության վերաբերյալ, արդյոք դա մտահոգիչ չէ մեզ համար, Ասրյանը պատասխանեց. «Նման աշխատանքների իրականացումը Զինված ուժերի գործառույթներից դուրս են, եւ այդ տեղեկատվությանը չեմ տիրապետում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր