Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 1-ի համար          Երևանում ՏԻՄ վերջին ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից. «Ժողովուրդ»       Նիկոլ Փաշինյանն ամոթանք է տվել, թե` չեք ուզում Ձեր մի կտոր հողը զիջել, հանուն ՀՀ անկախության․ «Հրապարակ»    

29 ապր 2023 10:21

Փորձում է ցույց տալ, թե ամեն ինչ վերահսկողության տակ է.իշխող թիմի ներսում նույնպես լուրջ անհանգստություններ ու մտահոգություններ կան հնարավոր կտրուկ ու շրջադարձային զարգացումների հետ կապված.«Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.
«Թերթն իր նախորդ հրապարակումներում տեղեկացրել էր, որ իշխող ուժը սեփական վարկանիշը փրկելու նպատակով դիմել է մարզային «շրջագայությունների» օգնությանը, այն է՝ Նիկոլ Փաշինյանը մարզային այցերի է գործուղել թիմի ներկայացուցիչներին։ Ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, չնայած կարճ ժամանակահատվածին, Նիկոլ Փաշինյանը որոշակի «եզրահանգումներ» է կատարել. կարճ ասած՝ նրան այդ այցերի արդյունքներն ընդհանրապես դուր չեն եկել, ավելին՝ լուրջ անհանգստությունների առիթ են հանդիսացել:
Ավելին, նրան զեկուցվել է, որ տեղերում քպականներին շատ վատ են ընդունում, և թեպետ վերջիններս ցույց են տալիս, թե «ընտիր հանդիպումներ» են ունենում, պարզվում է, որ հիմնականում հանդիպում են սեփական թիմի անդամներին: Հենց դրանով պայմանավորված՝ Փաշինյանն ինքն է որոշել անձամբ այցելել մարզեր և հանդիպումներ ունենալ ազգաբնակչության հետ։
«Փաստ» թերթի տեղեկություններով, Փաշինյանը նման քայլի է գնում, քանի որ իրեն ներկայացված սոցհարցումների տվյալները խոսում են վարկանիշի լրջագույն՝ գրեթե անփրկելի անկման մասին։ Ի դեպ, մեզ հայտնի է դարձել նաև, որ իշխող թիմի ներսում նույնպես լուրջ անհանգստություններ ու մտահոգություններ կան հնարավոր կտրուկ ու շրջադարձային զարգացումների հետ կապված։ Ավելին, մի շարք քպականներ այդ մասին նաև բարձրաձայնել են «նեղ շրջանակում» ։
Այս ամենի կոնտեքստում հետաքրքիր է օրերս տարածված տեղեկությունը ՔՊ-ի՝ հունիսին Դիլիջանում սպասվող քաղաքական համաժողովի մասին։ Մեր իշխանական աղբյուրը փոխանցում է, որ սա Փաշինյանի կողմից ներթիմային հանգստություն ապահովելու հնարք է, որով փորձում է ցույց տալ, թե ամեն ինչ վերահսկողության տակ է և անհանգստանալու, առավել ևս մտահոգվելու ոչ մի առիթ չկա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր