Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում          Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի       Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի    

29 ապր 2023 10:49

Փորձում են Արցախը «ներսից պայթեցնել»․Արցախում «սորոսականները» հեռահար պլաններ ունեն․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Մեր ունեցած տեղեկություններով, Արցախում սպասվող սահմանադրական փոփոխությունների ֆոնին կտրուկ ակտիվացել է, այսպես կոչված, «սորոսական» թևը: Քանի որ Սահմանադրության փոփոխություններից հետո այլևս խորհրդարանն է ընտրելու նախագահ, «սորոսականները» ցանկանում են ամեն ինչ անել և Արցախի նախագահ դարձնել ԱՀ նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյանին։
Արցախի մեր աղբյուրը փոխանցել է նաև, որ «սորոսականներն» այս փուլում ակտիվ բանակցությունների մեջ են նաև Սամվել Բաբայանի հետ։ Ավելին, Մայիլյանին նախագահ «կարգելուց» հետո հաջորդ քայլով նախատեսվում է պետնախարար նշանակել Բաբայանին, իսկ գործող պետնախարար Գուրգեն Ներսիսյանը կվերադառնա գլխավոր դատախազի պաշտոնին: Ի դեպ, կան խոսակցություններ, որ հենց այդ պատճառով մինչ օրս Արցախում գլխավոր դատախազ չի նշանակվել. ժամանակավոր պաշտոնակատարով են բավարարվում։

Ի դեպ, թերթին հայտնի է դարձել, որ օրերս Արայիկ Հարությունյանը մասնավոր զրույցներից մեկում խոստովանել է, որ Հայաստանից իր վրա լուրջ ճնշումներ կան, այդ իսկ պատճառով ինքը չի կարողանում Բաբայանի և «սորոսականների» նկատմամբ կոշտ ճնշումներ գործադրել, նաև նշել է, թե ինքը գիտակցում է, որ նշված անձինք փորձում են Արցախը «ներսից պայթեցնել»։
Հոդվածն ամբողջությամբ թերթի այսօրվա համարում 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր