Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին       Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի    

29 ապր 2023 13:05

Ալիեւը հայտարարել է Ադրբեջանում Bayraktar կենտրոնի ստեղծման մասին.մենք նաեւ մեկ միասնական բռունցք ենք

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է Ադրբեջանում մարտական դրոններ եւ ինքնաթիռներ արտադրող թուրքական Baykar ընկերության Bayraktar կենտրոնի ստեղծման մասին:
Ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի նախագահն այդ հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիա կատարած աշխատանքային այցի ընթացքում՝ Ստամբուլում կայացած տեխնոփառատոնի ժամանակ։



«Հուսով եմ, որ շուտով Kizilema-ն (թուրքական նոր մարտական անօդաչու ինքնաթիռ - խմբ.) կլինի Ադրբեջանի երկնքում»,-ադրբեջանական ԶԼՄ-ները մեջբերում են Ալիեւի խոսքը:
Բացի այդ, Ալիեւը չի մոռացել գովել թուրքական պաշտպանական արդյունաբերությունը։ 
Նա նաեւ Ադրբեջանն ու Թուրքիան անվանել է «միասնական բռունցք»:
«Հայրս ասում էր՝ «Մենք մեկ ազգ ենք եւ երկու պետություն», իսկ ես ուզում եմ ավելացնել՝ մենք նաեւ մեկ միասնական բռունցք ենք»,-ասել է Ալիեւը։   

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր