Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում          Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»       Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների    

29 ապր 2023 16:33

Արյան ճնշումն իջեցրեք հաճախակի սաունա այցելելով

Ջերմային թերապիան սաունայում իջեցնում է միջին տարիքի մարդկանց արյան ճնշումը, պարզել են Յութայի Բրիգամ Յանգի համալսարանի հետազոտողները։ Գիտնականներն իրենց աշխատանքը կներկայացնեն ֆիզիոլոգիայի վերաբերյալ ամերիկյան գագաթաժողովում։
Նոր հետազոտությունը հիմնվել է ֆինն գիտնականների հետազոտության արդյունքների վրա, որոնք հայտնաբերել են, որ հաճախ սաունա այցելող մարդիկ (այցելության տեւողությունը՝ 19 րոպեից ոչ պակաս) շատ ավելի քիչ են հակված եղել սիրտ-անոթային հիվանդություններով հիվանդանալուն, քան նրանք, ովքեր դա չեն արել։



Ամերիկյան հետազոտությանը մասնակցել է 18-30 տարեկան 10 տղամարդ եւ կին, ինչպես նաեւ 50-64 տարեկան ութ տղամարդ եւ կին։ Մասնակիցները երկուական 20 րոպեանոց սեանս են անցկացրել սաունայում, Ցելսիուսի 80 աստիճանի պայմաններում։
Մասնակիցների մոտ ոչ մի կողմնակի ազդեցություն չի նկատվել։ Բոլոր մասնակիցների արյան ճնշումն իջել է։ Բացի այդ, սաունա մեկ այցելության ֆիզիոլոգիական ազդեցությունը նույնն է եղել երիտասարդների եւ միջին տարիքի մարդկանց համար։ Արդյունքները նշանակում են, որ սաունայից դրական էֆեկտ կարելի է ստանալ առանց ջերմության երկարատեւ ազդեցության։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր