Բերման են ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին          Տեսանյութ․Ով ասում է, որ Վեհափառին պետք է Վեհարանից դուրս շպրտել, եկել ուզում էր կնքահարության պատվին արժանանալ, ես արգելեցի իրեն դառնալո կնքահայր       ԵՄ-ն շանտաժի է ենթարկում Վրաստանին ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացելուց հրաժարվելու պատճառով    

29 ապր 2023 20:29

Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել Տեղ համայնքում տեղակայված հայկական դիրքում

«Ապրիլի 29-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Տեղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ն. Ա.-ն:

Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Ժամը 20:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,- նշվում է ՊՆ-ի հաղորդագրության մեջ։

Նկատենք, որ ադրբեջանցիները Տեղ համայնքում դիրքավորվել են հենց ՀՀ ինքնիշխան տարածքում, որտեղից, փաստորեն, կրակում են մեր իսկ դիրքերի ուղղությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր