Մենք հանդիպելու ենք 2026 թվականին և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին          Բախվել են «ՎԱԶ 2102»-ը ու ասֆալտով բարձված «FAW» բեռնատարը, կա վիրավոր       Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

30 ապր 2023 20:18

Ողբերգական դեպք Վայոց ձորի մարզում. 2 ամսական երեխան դուրս է գրվել հիվանդանոցից, որոշ ժամանակ անց մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Այդ օրը ժամը 09:40-ի սահմաններում՝ «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ-ից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վայքի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել նորածին:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Վայոց ձորի մարզի Վայք համայնքի բնակավայրերից մեկի բնակիչ մոտ 2 ամսական Դանիել Մ.-ն է, ով, ըստ պապիկի հայտարարության, թերհաս է ծնվել, ինչից հետո պահվել է հատուկ նորածինների համար նախատեսված ակվարիումում և մի քանի օր առաջ է դուրս գրվել ու ապրիլի 28-ին, ժամը 08:30-ի սահմաններում, իրենց բնակավայրում գտնվող առանձնատանը երեխան հանկարծամահ է եղել:

Փաստի առթիվ Հայաստանի Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքաննություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր