Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ-Սուդանիի հետ          Ակտիվ աշխատանքներ են տարվում Հայաստանի և Ադրբեջանի հետ համատեղ մաքսային անցակետերի նախագծերի վրա       Անձը մեղադրվում է վարորդական վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու պատրվակով գումար ստանալու մեջ    

01 մայիս 2023 12:07

Քաղցկեղի անսպասելի ախտանիշ, որն արտահայտվում է առավոտյան

Բրիտանական Cancer Research UK կազմակերպության փորձագետները նշել են քաղցկեղի զարգացման անսովոր ախտանիշը, հաղորդում է The Sun-ը:
Գիտնականների կարծիքով՝ հիվանդության մասին կարող է ազդարարել գիշերային քրտնարտադրությունը։ Եթե մարդը արթնանում է քրտնքի մեջ, որից հետո նրան տանջում է հազը (երբեմն արյունով), ապա օնկոլոգիան, հավանաբար, զարգանում է թոքերում։

Մասնագետները նշում են, որ օրգանիզմը կարող է տաքանալ ուռուցքի դեմ պայքարի պատճառով՝ առաջացնելով առատ քրտնարտադրություն։ Դա պայմանավորված է վարակով, որը հաճախ հանդիպում է թոքերի քաղցկեղի դեպքում, և լեյկոցիտների ցածր մակարդակով՝ ճառագայթման կամ քիմիաթերապիայի պատճառով:
Գիշերային քրտնարտադրության հետ մեկտեղ մասնագետն առանձնացնում է թոքերի քաղցկեղի ևս մի քանի տարածված ախտանշաններ։ Դրանց թվում են հազի փոփոխությունը, շնչահեղձությունը, կրծքավանդակի ցավը, կրծքավանդակի օրգանների հիվանդությունները, ախորժակի կորուստը, հոգնածության մշտական զգացումը եւ քաշի կորուստը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր