Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

01 մայիս 2023 15:38

Գնա ու էլ չվերադառնաս. Հին Շենի բնակչին զգուշացրել է ադրբեջանցին՝ Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետում

Արցախի Հանրապետության Հին Շեն գյուղի բնակիչ Գեղամ Հարությունյանը,որը նախօրեին ստիպված է եղել անցնել Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից ապօրինի տեղադրված անցակետով, մանրամասներ է պատմել դեպքի մասին։ Նրա խոսքով՝ իր մեքենան ու փաստաթղթերը ստուգելուց հետո իրեն ասել են՝ գնա ու էլ չվերադառնաս։
«Մեզ նկարել են, մեր անձնագրերը ստուգել են, ասել են՝ գնացեք ու էլ չվերադառնաք»,- Infoteka 24-ի փոխանցմամբ՝ պատմել է բնակիչը։

Ագրեսորենրը բացել ու ստուգել են բեռնախցիկը։ Գ.Հարությունյանի խոսքով՝ ստուգել են երկու հոգով, ռուսերեն են խոսել, բայց տեղում շատ են եղել։
«Մտածել են՝ անձնագրում սահմանը հատելու կնիք դնե՞լ, թե՞ ոչ։ Ես էլ ասացի՝ որպես ի՞նչ եք դնելու։ Արդյունքում չդրեցին»,- պատմել է Գեղամ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Արցախի՝ կրկնակի շրջափակման մեջ հայտնված Շուշիի շրջանի 4 բնակիչ, որոնք մնացել էին Գորիսում, ռուս խաղաղապահների աջակցությամբ երեկ տուն վերադառնալու ճանապարհին, անակնկալ կանգնեցվել են ադրբեջանցի ծառայողների կողմից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր