Կառավարությունը, հետաձգելով մետրոյի «Աջափնյակ» կայարանի ֆինանսավորումը, 2 միլիարդ դրամ է տվել, որ 45 տրոլեյբուս և104 վերելակ գնվի          Սեպտեմբերի 18-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար       Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացվել են վճռաբեկ բողոքներ    

02 մայիս 2023 13:55

Տեսանյութ.Ադրբեջանցիներն ականապատում են արդեն ՀՀ ինքնիշխան տարածքի հատվածները , ինչպես նաև գողություններ անում

Փաստահավաք աշխատանքներ ենք իրականացրել Սյունիքի Կապան համայնքի Ներքին Հանդ, Սրաշեն և Ճակատեն գյուղերում, Կապան-Ճակատեն ճանապարհին։ Այս մասին նշված է «Թաթոյան» հիմնադրամի տարածած հաղորդագրուէթյան մեջ:
«Ձեռք բերված նոր ապացույցները հաստատում են, որ ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են անօրինական ամրացման աշխատանքները, խաթարել են մարդկանց անվտանգությունն ու բնականոն կյանքը»,-ասված է  հաղորդագրության մեջ:



 «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի խոսքով՝ ադրբեջանցիները կրակոցներ են արձակում գյուղի հարևանությամբ գտնվող դիրքերից՝ դրանով իսկ փորձելով ահաբեկել մարդկանց։
«Մարդիկ զրկվել են սեփականության իրավունքով իրենց պատկանող հողոտարածքները, վարելահողերը, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից»,- շեշտեց Թաթոյանը՝ հավելելով, որ ադրբեջանցիներն ականապատում են իրենց դիրքերի հարևանությամբ գտնվող, բայց արդեն ՀՀ ինքնիշխան տարածքի հատվածները, ինչպես նաև գողություններ են անում՝ այդ թվում գողանալով խոշոր եղջերավոր կենդանիներ։
Հիմնադրամը նաեւ տեսանյութ է հրապարակել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր