Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա          Ավինյանի քավոր-սանիկական կապերը վտանգում են շենքերը. արաբկիրցիները դեմ են նորակառույցին       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

02 մայիս 2023 14:10

Ո՞ր հեռախոսահամարով ես զանգահարում միջազգային հանրությանը,ո՞ր հասցեով ես նամակ գրում.միջազգային հանրությունը ո՞վ է՝ ԱՄՆ-ը, Ռուսաստա՞նը, Ֆրանսիա՞ն, Գերմանիա՞ն, թե՞


Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Ո՞ր հեռախոսահամարով ես զանգահարում միջազգային հանրությանը
Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում գրել է․ «Այսօր Ստեփանակերտում միացել եմ «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին, որով միջազգային հանրության տարբեր դերակատարների պահանջ է ներկայացվում ապահովել Արցախի ապաշրջափակումը, ինչպես նաև մի շարք այլ քայլերի իրականացումը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի որոշումներին համապատասխան...»:
Քաղաքական անմեղսունակություն, միջազգային հանրությունը ո՞վ է՝ ԱՄՆ-ը, Ռուսաստա՞նը, Ֆրանսիա՞ն, Գերմանիա՞ն, Անգլիա՞ն, Չինաստա՞նը, թե՞ Հնդկաստանը, միջազգային հանրությանը ո՞ր հեռախոսահամարով ես զանգահարում, ո՞ր հասցեով ես նամակ գրում։
2020-ին տարօրինակ, շատերի կարծիքով՝ պայմանավորված պատերազմով 1990-կանների մեր հաղթանակի արդյունքը զրոյացավ, հազարավոր ջահել տղերք կորցրինք, հայրենիքի մեծ տարածքներ, սակայն դու՝ Արայիկ Հարությունյան, պահպանեցիր, ավելացիր քո ունեցվածքը, քո անունը ընդմիշտ գրվել է հայոց պատմության սև էջում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր