Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

02 մայիս 2023 14:30

Հայտնի ռուս մոդելյեր Վալենտին Յուդաշկինն այլևս չկա, նախօրեին էլ Զայցևը հրաժեշտ տվեց

Մահացել է հայտնի ռուս մոդելյեր Վալենտին Յուդաշկինը։ Նա ընդամենը 59-ը տարեկան էր։  Վերջին տարիներին նա պայքարում էր ծանր հիվանդության դեմ։
«Ցավալի լուր. Վալենտին Յուդաշկինն այլևս չկա: Այս մասին հայտնել է նրա կինը։ Փայլուն մոդելավորող, համաշխարհային նորաձևության ճանաչված վարպետ։ Նրա հանդերձանքները կրել են շոու-բիզնեսի, թատրոնի և կինոյի աստղերը, իսկ շոուները միշտ մեծ ուշադրություն են գրավել»,- ասված է Առաջին ալիքի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ նախօրեին վախճանվեց մեկ այլ հայտնի ռուս մոդելյեր Վյաչեսլավ Զայցևը։
***
2021 թվականին Վալենտին Յուդաշկինն առաջին անգամ խոսել էր լուրջ ուռուցքային հիվանդության դեմ պայքարի մասին։ Մոտավորապես հինգ տարի առաջ նորաձևության դիզայների մոտ ախտորոշվել էր երիկամի չարորակ ուռուցք, մետաստազները տարածվել էին արագությամբ։ Դիզայները շարունակել է աշխատել՝ չնայած իր վիճակին։
Վալենտին Յուդաշկինը ծնվել է 1963 թվականին Մոսկվայի մարզի Օդինցովո քաղաքում։ Նա Ռուսաստանի ժողովրդական արտիստ է, Ռուսաստանի Դաշնության և Ռուսաստանի արվեստի ակադեմիայի արվեստի վաստակավոր գործիչ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր