Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եվս մեկ լուրջ վարակիչ, վտանգավոր հիվանդության բռնկման մասին       Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան.Կիրանցի բնակիչներն իրենց տներում արդեն վախենում են իրենց անվտանգության համար՝ ադրբեջանցու ճանապարհը բաց է    

03 մայիս 2023 12:36

ԱԺ-ին ու հասարակությանը, ցավոք, դեռ ասելիք չունենք «Մարտի 1»-ի ու «Հոկտեմբերի 27»-ի գործերի քննության մասով․ գլխավոր դատախազ

Երեկ ԱԺ-ում քննարկում էինք տարբեր հանցագործությունների, հատկապես պետական մակարդակի հանցագործությունների քննության ընթացքն ու դրանց դերակատարներին ու կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցը. Դրանք պետական բնույթի հարցեր են՝ հատկապես «Հոկտեմբերի 27»-ի, «Մարտի 1»-ի հանցագործությունները։ Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, ԱԺ-ում ասաց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը և հարց ուղղեց գլխավոր դատախազին, թե երբ են բացահայտվելու այդ հանցագործությունները, ինչ ընթացքում են այդ գործերը գտնվում։
Ի պատասխան Աննա Վարդապետյանը նշեց. «Հոկտեմբերի 27»-ի ու «Մարտի 1»-ի գործերի վերաբերյալ տվյալներ հաղոդման նախագծում ներառված են եղել, բայց իմ կողմից դրանք վերջնական տարբերակում չեն ներառվել, որովհետև իմ գնահատմամբ մենք բովանդակային առումով ԱԺ-ին ու հասարակությանը, ցավոք, դեռ ասելիք չունեինք։

Երկու վարույթներով էլ կատարվում են որոշակի քննչական գործողություններ, պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ, երբ քննարկվում էր հաղորդումը, այս երկու գործերին անդրադարձ կատարել ենք։ «Մարտի 1»-ի գործը, որը կազմված է մոտ 800 հատորից և այս պահի դրությամբ գտնվում է մեկ քննիչի վարույթում, յուրաքանչյուր շաբաթ առնվազն մեկ անգամ զեկուցվում է ինձ մոտ, քանի որ վարույթներով կան ժամկետներ ու ըստ ժամկետների հրատապության այդ դրվագները քննարկվում են»։
Գլխավոր դատախազը հայտնեց, որ գրություն է հասցեագրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին՝ խնդրելով դիտարկել քննչական խումբ ձևավորելու հնարավորությունը։ Նա նշեց, որ այդ ծավալի վարույթ մեկ քննիչի կողմից քննելն անիրատեսական է։
Վարդապետյանը՝ նշելով, որ 2023 հաղորդման մեջ 800 հատորի վերաբերյալ ոչ ամբողջությամբ, բայց առանձին դրվագների վերաբերյալ հաշվետվություն ներկայացրած կլինեն։

Ինչ վերաբերում է «Հոկտեմբերի 27»-ի գործի քննությանը, Վարդապետյանը ասաց․ «Ֆիզիկապես այս վարույթին ես չեմ հասցրել անդրադառնալ, այս երկու գործերից «Մարտի 1»-ն ինձ համար ամենաառաջնայինն էր, հաշվի առնելով հենց այդ ժամկետների առկայությունը։ Ինչպես գիտեք, նոր քրեական դատավարության օրենսգրքով կան քրեական հետապնդման ժամկետներ, ու եթե այդ ընթացքում անձի վերաբերյալ գործը չի ուղարկվում դատարան, անձը համարվում է արդարացված։ Դրանով է պայմանավորված առաջնահերթության կարգով հենց «Մարտի 1»-ի դրվագների ուսումնասիրությունը։ Կարծում եմ՝ «Հոկտեմբերի 27»-ին տարվա երկրորդ կեսին այդ ձևաչափով կկարողանանք անդրադառնալ»։
Վարդապետյանը խոսքի վերջում կրկնեց, որ, ցավոք սրտի, կալորիական և բովանդակային շատ բան չունի ասելու երկու վարույթներով էլ, բայց աշխատանքները տարվում են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր