Տեսանյութ․Երևան-Սևան ավտոճանապարհին 2,000-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել          Այսօր Քրիստոսի 12 առաքյալների և Ս․ Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օրն է       Մի օր Փաշինյանը հայտարարելու է, թե սխալ է գործել՝ Պրահայի հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելով    

04 մայիս 2023 11:10

ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է Կիևին և Արևմուտքին՝ պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման, ինչը կհանգեցնի էսկալացիայի և արյունահեղության

Մոսկվան նախազգուշացնում է Կիևին և նրա արևմտյան հովանավորներին պլանավորված հակահարձակման անխուսափելի տխուր հետևանքների մասին. Ռուսաստանի Զինված ուժերը պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման։ «Իզվեստիա»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Դիվանագետը նշել է, որ Կիևին ժամանակակից արևմտյան սպառազինություն ուղարկելը և «հակահարձակման մասին նրա մտահղացումների խրախուսումը» կհանգեցնի հակամարտության հետագա էսկալացիայի և արյունահեղության:
Գալուզինը չմտածված ու անպատասխանատու է անվանել Արևմուտքի կողմից զենքի փոխանցումն Ուկրաինա։ «Ես կցանկանայի նախազգուշացնել Կիևի ռեժիմին և նրա արևմտյան հովանավորներին այն անխուսափելի տխուր հետևանքների մասին, ինչ նրանք անում են», - ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի զինված ուժերը պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման։ Գալուզինը հավելել է, որ «ոչ Կիևը, ոչ Արևւմուտքը դրանից ոչ մի դիվիդենտ չեն ստանա»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր