Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

04 մայիս 2023 11:50

Թուրքերը «նեմեսիսի» ենթարկեցին փաշինյանական քարոզչափուչիկը և անցան ագրեսիայի լեզվին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի՝ «Ադրբեջանը մի քիչ ագրեսիվ է, բայց որ Ղարաբաղը զիջենք, միգուցե հանգստանա․ համ էլ՝ Թուրքիան լավն է» քարոզչափուչիկը Թուրքիան այսօր պայթեցրեց։
Այսօր երկու զուգահեռ գործընթաց է տեղի ունենում։
ԱՄՆ
Արարատ Միրզոյանը և նրան կցված Ռուբեն Ռուբինյանը (կամ՝ հակառակը) Միացյալ Նահանգների հովանու ներքո բանակցում են թուրքական նախապայմաններով Ադրբեջանի օրակարգը բավարարելու շուրջ։ Եվ այդ ամենը տեղի է ունենում Բերձորի (Լաչինի) փակված միջանցքի, այդ միջանցքում ադրբեջանական հենակետի առկայությամբ։ Այսինքն՝ Երևանը բանակցում է ատրճանակի փողի տակ։
Հայաստանն ԱՄՆ–ում ոչ թե սեղանի շուրջ է, այլ՝ սեղանի վրա։ Բանակցում են ուրիշները։ Բանակցում են հակաիրանական ու հակառուսական թեմաներով։ Հայաստանն ու Արցախը մանրադրամ են։
ԱՄՆ–ում ընթացող բանակցություններն ամբողջությամբ 2022թ․ հոկտեմբերի 6–ին Պրահայում ձեռք բերված համաձայնության շրջանակներում են տեղի ունենում, ըստ որի՝ Արցախն ադրբեջանական է համարել Նիկոլ Փաշինյանը։ Դա է պատճառը, որ շրջանառության մեջ է մտել «էթնիկ փոքրամասնությունների» մասին թեման։
Թուրքիա
Թուրքիայի արտգործնախարարն երեկ հայտարարել է, որ Հայաստանն իրեն վատ է պահել՝ Երևանում Նեմեսիսի արձան է բացել, Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ ագրեսիվ վարք ունի։ Եվ այս ամենը Նիկոլ Փաշինյանի գերզիջողականության ու կապիտուլյացիայի տանող «խաղաղասիրության» ֆոնին։
Չավուշօղլուն ասել է, որ հայերի սխալ պահելու պատճառով են իրենք փակում Թուրքիայի օդային ճանապարհը հայկական տարածքից թռչող ինքնաթիռների համար։ Թուրքիայում գտնվող Ալեն Սիմոնյանն, ըստ այդմ, թռել է ՔՊ–ի «բնի» վրայով։
Չավուշօղլուն նաև սպառնացել է Հայաստանին՝ հայտարարելով, որ իրենք համապատասխան միջոցներ կկիրառեն։
Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանի թուրքական հեքիաթը, որով նա կերակրում էր իր փոքրաթիվ լսարանին, զրոյացվեց։ Նա փորձում էր համոզել, որ Թուրքիայի հետ խաղաղություն ու բարգավաճում է բերելու, բայց թուրքերը ցույց տվեցին, որ նման խնդիր չունեն և Երևանում նույնիսկ արձան տեղադրելը պետք է իրենց հետ ճշտվի։
Թուրքիան «նեմեսիսի» ենթարկեց փաշինյանական քարոզչափուչիկը և անցավ ագրեսիայի լեզվին։ «Ժողվարչապետը» զրկվեց վերջին քարոզչագործիքից»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր