Ռուս տղամարդիկ սկսել են դիմել սեռափոխության՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար

Հրապարակման աղբյուրի համաձայն՝ ուկրաինական պատերազմի ֆոնին բազմաթիվ երիտասարդներ դիմել են մասնավոր կլինիկաներ սեռափոխության համար՝ զորակոչվելուց խուսափելու համար։ Այս կապակցությամբ Պետդուման պատրաստվում է օրենք ընդունել, որն արգելում է սեռափոխությունն առանց վիրահատության։
Հստակեցվում է, որ Դումայի խորհուրդը կարող է համապատասխան օրինագիծը քննարկել տոներից հետո առաջին նիստում՝ մայիսի 15-ին։
Աղբյուրը նշում է, որ արդարադատության նախարարության ղեկավար Կոնստանտին Չույչենկոն առաջինն է բարձրացրել սեռի «ֆիկտիվ» փոփոխության թեման։ Նա առաջարկել է մի շարք փոփոխություններ կատարել քաղաքացիական կացության ակտերի մասին և «Ռուսաստանի Դաշնությունում քաղաքացիների առողջության պաշտպանության հիմունքների մասին» օրենքում, որը կամրապնդի «ընտանեկան արժեքները» և արգելի սեռափոխությունն առանց վիրահատական միջամտության։
Նախաձեռնությանն աջակցում է նաև Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Նրա խոսքով, վերջին շրջանում գրանցվել է սեռափոխության 2700 դեպք. «Առավոտյան մարդը վեր է կենում և որոշում, որ ինքն այլևս տղամարդ չէ, այլ՝ կին. ոչ թե կին, այլ՝ տղամարդ: Նա գնում է վճարովի կլինիկա, ծառայությունն արժե 30 հազարից մինչև 60 հազար ռուբլի, ստանում է վկայական և այս վկայականով ավելի ուշ գնում է գրանցման գրասենյակ, անձնագրային գրասենյակ՝ փոխելու իր ազգանունը, անունը, հայրանունը»,- մանրամասնել է նա: