Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

04 մայիս 2023 13:50

Տեսանյութ.Ու ամեն ինչ սկսվեց հենց այն պահից, երբ Վազգենի նմանների գլուխը կերան և Հայաստանի «գեներալների» հագի ծակ շորերը վերածվեցին բրենդային շորերի».Հայկ Թորոյան

Հայկ Թորոյանը գրել է.
Ու ամեն ինչ սկսվեց հենց այն պահից, երբ Վազգենի նմանների գլուխը կերան և Հայաստանի «գեներալների» հագի ծակ շորերը վերածվեցին բրենդային շորերի։
 
Վագոն տնակները դարձան վիլաներ ու դղյակներ, վիլիսները դարձան բռաբուսների և բենթլիների, գեներալների կանայք սկսեցին բանակի հաշվին օրը մի գույն բրենդավոր հագուստներ հագնել։ Բանակը վերածելով թալանի` գեներալները դարձան բիզնեսմեններ..
Իսկ այդ ընթացքում, 25 տարի ադրբեջանը համբերատար նավթը վաճառելով զինվեց ու զինվեց, հա չմոռանամ ասել, որ Հայաստանի «գեներալները» նաև Բանակը թալանելով, ռըսների հետ լափելով, հայ ժողովրդին համոզում էին, որ մի մտածեք, մենք ինչքան էլ, որ թալանում ենք, միևնույն է, հենց ադրբեջանը փորձի հարձակվել, հենց որևիցե մեկը համարձակվի Հայաստանի սուվերեն տարածք ոտք դնել, ապա ռուս փուչիկները կգան և մեզ կփրկեն։
Զոմբիի պես հայ ազգին պահելով, այնպես էին համոզում, որ նույնիսկ աչքներիս առաջ ռուսաստանը միլիարդավոր դոլարների զենք էր վաճառում ադրբեջանին, որ չէինք էլ նկատում, իսկ ով էլ նկատում և բարձրաձայնում էր, ապա նրանց համոզում էին, որ այդ զենքը երբեք Հայաստանի դեմ չեն կիրառի…


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր