Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

05 մայիս 2023 11:29

Մոտ ենք եզրագծին,մի քանի շատ բարդ հարցեր և շոշափելի առաջընթաց են գրանցվել, սպասում ենք շարունակությանը

«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ԱՄՆ-ում մի քանի օր տևած բանակցություններում գրանցել են շոշափելի առաջընթաց, և խաղաղության համաձայնագիրն արդեն հասանելիության տիրույթում է»,- Միրզոյան-Բլինքեն բանակցությունների եզրափակիչ նիստում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ ԱՄՆ պետքարտուղարն իր խոսքը սկսել է շնորհակալություն հայտնելով իր հայ ու ադրբեջանցի գործընկերներին երկխոսությանը նվիրվածության համար և այն բանի համար, որ կողմերն ընդունում են, որ հարատև խաղաղության միակ ճանապարհը երկխոսությունն է։
 
«Երկու կողմերը վերջին մի քանի օրվա ընթացքում քննարկել են մի քանի շատ բարդ հարցեր և շոշափելի առաջընթաց են գրանցել կայուն խաղաղության համաձայնագրի հարցում։ Հուսով եմ, որ նրանք տեսնում են, և ես հավատում եմ, որ այդպես է, որ համաձայնությունն արդեն տեսադաշտում, հասանելիության տիրույթում է: Եվ այդ համաձայնության ձեռքբերումը, կարծում եմ, կլինի ոչ միայն պատմական, այլև խորապես կբխի Ադրբեջանի և Հայաստանի ժողովրդի շահերից և շատ դրական ազդեցություն կունենա նույնիսկ նրանց երկու երկրների սահմաններից այն կողմ:
 
Կարծում եմ, որ բանակցությունների տեմպը և այն հիմքը, որը դրել են մեր գործընկերները, ցույց են տալիս, որ մենք իսկապես մոտ ենք համաձայնության հասնելուն։ Ցանկացած մարաթոնի վերջին մղոնը միշտ ամենադժվարն է, մենք դա գիտենք։ Բայց Միացյալ Նահանգներն այստեղ է, որպեսզի շարունակի օգնել մեր երկու ընկերներին հատել եզրագիծը։ Եվ ինչպես ասացի, կարծում եմ, մենք շատ մոտ ենք դրան:
 
Ի վերջո, պետք է ասեմ, որ այն հանձնառությունը, որը մենք տեսնում ենք թե՛ Հայաստանից, թե՛ Ադրբեջանից, և իմ ընկերներից՝ արտգործնախարարներից, ոգեշնչող է։ Դրանցից ոչ մեկը հեշտ չէ, բայց հանձնառությունը, առաջ շարժվելու, մնացած դժվարին հարցերով զբաղվելու վճռականությունն իրական է։
 
Այս մի քանի օրերի արդյունքից մենք զգում ենք, որ, ինչպես ասացի, շատ շոշափելի առաջընթաց ենք գրանցել։ Վերջնական համաձայնությունը հասանելիության սահմաններում է, և մենք վճռական ենք շարունակել օգնել մեր ընկերներին հասնել դրան: Այսպիսով, շնորհակալություն երկուսիդ, երկու պատվիրակություններին, ինչպես նաև վարչապետ Փաշինյանին և նախագահ Ալիևին ձեզ այստեղ ուղարկելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին և անհամբեր սպասում ենք շարունակությանը»,-հայտարարել է Բլինքնը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր