Ռուսաստանն է հիմա խաղի տերը. ուկրաինական պատերազմից հետո ՌԴ-ն կարող է այնպիսի քայլ անել, որ փաթեթով լուծվեն բոլոր հարցերը Անդրկովկասում

Այլ հարց է, որ Մոսկվան այսօր չի սաստում Ադրբեջանին, բայց պետք չէ նաև մոռանալ, որ ուկրաինական պատերազմից հետո Ռուսաստանը կարող է այնպիսի քայլ անել, որ փաթեթով լուծվեն բոլոր հարցերը Անդրկովկասում:
Ի վերջո Ղարաբաղում ՌԴ զորքն է կանգնած, ոչ թե ամերիկացիների, չգիտես ինչու շատերը սա մոռանում են: Միրզոյանն ու Բայրամովը ինչ էլ որոշեն Բլինքենի քավորությամբ, միևնույնն է, Նիկոլին կանչում են Մոսկվա:
Ռուսաստանն է հիմա խաղի տերը, եթե նրանք մնան Ղարաբաղի այդ հատվածում ևս հինգ տարի, որևէ մեկը չի կարող նրանց հանել այդտեղից: Ոչ Բլինքենը, ոչ Ալիևը, ոչ էլ Նիկոլը: Ու արդեն դժվար չի պատկերացնել, թե ինչքան է մեծացել ռուսների դերը այս հարցում, երբ Վաշինգթոնում հարցերի լուծումներ փաստացի չեղան: Ու ինչքան մնա այս իշխանությունը, այնքան ավելի բարդանալու է հայ-ռուսական օրակարգը դրա բոլոր հետևանքներով»: