Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

05 մայիս 2023 13:23

Ասեմ, ՀՀ-ն բացարձակ անկեղծ է,ցանկության դեպքում միշտ հնարավոր է առթիներ գտնել հարաբերությունները վատացնելու համար, «Նեմեսիսի» արձանի տեղադրումը չպիտի ընկալվի որպես քաղաքականության դրսեւորում

«Նեմեսիս» հուշարձանի տեղադրման որոշումը կայացրել է Տեղական ինքնակառավարման մարմինը, որոշումը պետք չէ դիտարկել որպես Հայաստանի արտաքին քաղաքականության դրսեւորում կամ որպես ոչ բարիդրացիական քայլ։ Այս մասին Թուրքիայում, տեղի լրատվամիջոցների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։


«Ցավում եմ, որ հուշարձանի տեղադրումը նման արձագանք է ստացել Թուրքիայում, ես այս հարցը քննարկել եմ նաեւ իմ թուրք գործընկերոջ հետ։ Արձանի տեղադրման որոշումը կայացվել է Տեղական ինքնակառավարման մարմնում, ես չեմ ուզում, որ այն այստեղ ընկալվի որպես Հայաստանի արտաքին քաղաքականության դրսեւորում կամ ոչ բարիդրացիական քայլ։ Հայաստանի պետական արտաքին քաղաքականությունն իրականացնում է վարչապետը եւ արտգործնախարարը, եւ այդ մակարդակի որոշումներին բոլորդ ականատես եք»,- նշեց Սիմոնյանը։


Ալեն Սիմոնյանի խոսքով՝ պետք է հասկանանք՝ ցանկության դեպքում միշտ հնարավոր է առթիներ գտնել հարաբերությունները վատացնելու համար։ Անգամ հենց ինքը՝ Սիմոնյանը, կարող էր հազար պատճառ գտնել Թուրքիա չմեկնելու համար։


«Բայց ես այստեղ եմ, որ թուրք հասարակությանն ասեմ՝ Հայաստանը պատրաստ է խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման առանց նախապայմանների։ Հայաստանը հարաբերությունների կարգավորման իր մղումների մեջ բացարձակ անկեղծ է։ Եթե կա քաղաքական կամք, որոշում հարաբերություններ հաստատելու, պետք է հասկանանք, որ ճանապարհը հեշտ չի լինելու։ Բայց, այնուամենայնիվ, շարժվենք առաջ։ Հուսով եմ՝ թուրք գործընկերները եւս առաջ կգնան, եւ մենք կօգտագործենք այս պատմական հնարավորությունը, նոր էջ կբացենք մեր եւ տարածաշրջանի համար»,- ասաց Ալեն Սիմոնյանը։


Նշենք, որ Թուրքիան առանց նախօրոք տեղեկացնելու փակել է հայկական օդանավերի համար իր օդային տարածքը։ Երրորդ երկիր Թուրքիայի օդային տարածքով գնալ հայկական ինքնաթիռները չեն կարողանում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր