Հայաստան և Ադրբեջան, մենք այնտեղ հրաշք ենք գործել․ Դոնալդ Թրամփ          Հուլիսի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ՊԲ ղեկավարը «օգնել» է, որ 30 տարվա վաղեմության գործը «բացահայտեն»․ «Հրապարակ»    

05 մայիս 2023 15:21

Պրիգոժինը տեսանյութում ցուցադրել է հատուկ ռազմական գործողության մեկ օրում զոհված ՄՌԿ-ի մի քանի տասնյակ մարտիկների մարմիններ, ինչպես նաև պահանջել է ՌԴ ՊՆ-ից զինամթերք տրամադրել

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր, «Պուտինի խոհարար» մականվամբ հայտնի Եվգենի Պրիգոժինը տեսանյութում ցուցադրել է հատուկ ռազմական գործողության մեկ օրում զոհված ՄՌԿ-ի մի քանի տասնյակ մարտիկների մարմիններ, ինչպես նաև պահանջել է ՌԴ ՊՆ-ից զինամթերք տրամադրել։ Տեսանյութը Telegram-ում հրապարակել է նրա մամուլի ծառայությունը։


Պրիգոժինի խոսքով՝ այս պահին ՄՌԿ-ն ստանում է անհրաժեշտ զինամթերքի միայն 30 տոկոսը։ 100% առաքումներով, նա պնդում է, որ ընկերությունը հինգ անգամ ավելի քիչ մարդ կկորցնի:


 
«Սրանք «Վագների» տղաներն են, որոնք այսօր մահացել են։ Նրանց արյունը դեռ թարմ է։ Հիմա ինձ լսեք, նրանք ինչ-որ մարդկանց հայրերն են և ինչ-որ մեկի որդիները։ Իսկ էն տականքները, որոնք զինամթերք չեն տալիս դժոխքում են հայտնվելու․․․ Մենք 70% զինամթերքի պակաս ունենք։ Դուք նստած եք թանկարժեք ակումբներնում, ձեր երեխաներն էլ տեսահոլովակներ են նկարում Youtube-ում։ Դուք կարծում եք, որ այս կյանքի տերն եք, և որ դուք իրավունք ունեք տնօրինելու կռվողների կյանքը։ Դուք կարծում եք, որ եթե ունեք պահեստներ, ուրեմն դրա իրավունքն ունեք։ Տարրական հաշվարկներ կան. եթե ​​տալիս եք զինամթերքի չափը, ապա զոհերի թիվը հինգ անգամ պակաս է։ Այստեղ կամավոր են եկել ու մեռնում են, որ դուք ձեր կարմրափայտի կաբինետներում ճարպակալվեք»,- իր զայրույթն է արտահայտել տեսանյութում Պրիգոժինը։


Տեսանյութում երևում են «Վագներ» ՄՌԿ-ի զոհված զինվորները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր