Ովքեր ունեն տեղեկատվություն մաքսանենգ ապրանքների ներմուծման կամ իրավախախտումների մասին, կարող են դիմել ՊԵԿ          Հունիս-օգոստոս ամիսներին ՌԴ է արտահանվել 73 հազար 501 տոննա միրգ և բանջարեղեն, որից հետ է վերադարձվել 998 տոննան       Այս փաստաթուղթը ասք է այն մասին, թե ինչպես կապիտուլյանտը բավարարեց Ալիևի հերթական պահանջը    

06 մայիս 2023 13:30

Թուրքիայի քաղաքացին Իրաքի կեղծ անձնագրով ու առանց փաստաթղթերի երեք անգամ ինքնաթիռով հատել է ՀՀ սահմանը, վերջում էլ դիմել է Հայաստանում ապաստան ստանալու խնդրանքով

Hayastan.news-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Իրաքում կեղծ անձնագիր ձեռք բերած քաղաքացին երեք անգամ հատել է ՀՀ պետական սահմանը։


Սուֆի Էթհեմի Օլմեզին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականին գտնվելով Իրաքում, ձեռք է բերել Շահեն Շաբան Տանեռ Շահեեն, ծնված 01.09.1991թ. տվյալներով A19297665 սերիայի իրաքյան անձնագիր, որում առկա լուսանկարի փոխարեն տեղադրել է իր լուսանկարը։ Կեղծ փաստաթուղթ հանդիսացող հիշյալ անձնագրի օգտագործմամբ, 2022 թվականի հունիսի 10-ին Շարժա-Երևան չվերթով ապօրինի՝ առանց սահմանային փաստաթղթերի և պատշաճ թույլտվության հատել է ՀՀ պետական սահմանը և մուտք է գործել ՀՀ։ Այնուհետև, նույն կեղծ անձնագիրն օգտագործելով, 2022 թվականի հունիսի 30-ին մեկնել է Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաք, այդ կերպ ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, կրկին հատելով ՀՀ պետական սահմանը, որտեղից 2022 թվականի հուլիսի 2-ին արտաքսվել է ՀՀ, սակայն ՀՀ մուտքի արտոնագրի բացակայության պատճառով վերջինիս մուտքը ՀՀ արգելվել է, որից հետո վերադարձել է Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաք, որտեղից 2022 թվականի հոկտեմբերի 15-ին, կրկին հիշյալ կեղծ անձնագիրն օգտագործելով, երրորդ անգամ, ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, հատել է ՀՀ պետական սահմանը և մուտք է գործել ՀՀ։ 2022 թվականի նոյեմբերի 11-ին դիմել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու խնդրանքով՝ ներկայացնելով Թուրքիայի քաղաքացու 60907470924 համարի թուրքական անձնագիրը:


Նրան մեղադրանք է ներկայացվել չորս հոդվածով, խափանման միջոց է ընտրված կալանավորումը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր