Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

06 մայիս 2023 15:15

Դուք արդեն իսկ հրաժարվել եք ձեր հողից, բարոյական չէ Ղարաբաղը լքած ու աշխարհի տաքուկ անկյուններում ապրող ղարաբաղցիների մեղադրանքը, թե հանձնում են ԼՂ-ն

Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝


Արցախյան շարժման ողջ էությունը, ԼՂ հիմնախնդրի նպատակը Արցախի հայկականության պահպանումն էր։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը երբեք չի եղել տարածքային վեճ, Արցախյան շարժումը սկիզբ առավ այն բանից հետո, երբ Ադրբեջանը նպատակադրվեց էթնիկ զտումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում, քանզի Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին պետք էր առանց այնտեղ ապրող հայերի։ Այսօր էլ Ադրբեջանը փորձում է էթնիկ զտումներ իրականացնել ԼՂ-ում, հայրենազրկել 120,000 հայերի։


 
Արցախյան առաջին պատերազմից հետո, երբ հայկական կողմը հաղթանակ տարավ, ԼՂ հայկականության պահպանման համար ամուր հիմքեր ստեղծվեցին, պետք էր ապրել և կենսագործել ԼՂ-ում։ Բայց ցավոք սրտի ունեցանք հակառակ պատկերը, տասնյակ հազարավոր հայեր հեռացան Լեռնային Ղարաբաղից, եկան Հայաստան կամ մեկնեցին արտերկիր ու այլևս չվերադարձան։


Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց հայրենիքը լքելու ու հետ չվերադառնալու պատճառները տարբեր են՝ օրվա իշխանությունների վարած քաղաքականությունը, պատերազմի վերսկսման վտանգը, սոցիալական ծանր պայմանները։
Կարո՞ղ ենք մեղադրել ԼՂ հայերին, որ լքել են իրենց հայրենիքը ու հետ չեն վերադարձել։ Իհարկե ոչ։


Բայց առնվազն բարոյական չէ Ղարաբաղը լքած ու տասնյակ տարիներով աշխարհի տաքուկ անկյուններում ապրող ղարաբաղցիների այն մեղադրանքը, թե ՀՀ իշխանությունները հանձնում են Լեռնային Ղարաբաղը։ Քանզի Լեռնային Ղարաբաղը լքելով՝ վերջիններս արդեն իսկ հրաժարվել են իրենց հայրենիքի, ծննդավայրի պահպանումից, իսկ գեղեցիկ ճառերով՝ հայրենիք չես փրկի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր