Հուլիսի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հուլիսի 29-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Կենդանակերպի նշաններն ինչ վերաբերմունք ունեն փողի նկատմամբ    

06 մայիս 2023 16:30

Տեսանյութ .Հայազգի Հովհաննես Բաչկովը ուժգին ու ջարդող հարվածներով 5:0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին

Ուզբեկստանի մայրաքաղաքում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը 5:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին։

Հովհանես Բաչկովը 2-րդ հաղթանակը տոնեց աշխարհի առաջնությունում։ 1/8 եզրափակիչում գյումրեցի մարզիկը մրցեց թուրք Կագան Կանլիի հետ։ Մրցակիցը ակտիվ սկսեց մենամարտը, բայց Բաչկովը իրեն հատուկ ուժգին ու ջարդող հարվածներով շատ արագ կանգնեցրեց թուրք մրցակցի առաջխաղացումը ու սկսեց իր կամքը թելադրել։
 
Երկրորդ ռաունդում աշխարհի գործող բրոնզե մեդալակիրը ավելի տոտալ մենամարտ անցկացրեց ու մեծացրեց առավելությունը։ 3-րդ ռաունդում թեև թուրք մարզիկը մի փոքր ակտիվացավ, բայց դա չխանգարեց Բաչկովին մենամարտը հասցնել հաղթական ավարտին։ Մեր մարզիկը 1/4 եզրափակիչում է և ևս մեկ հաղթանակ տոնելու դեպքում կապահովի առնվազն բրոնզե մեդալ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր