Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

07 մայիս 2023 10:55

Գեղարքունիքի մարզում որդին սպանել է մորը

Երեկ՝ մայիսի 6-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է  տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 20:50-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել,որ շտապօգնության  բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Լճաշեն բնակավայրի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի, և  ըստ որդու հատարարության՝ մայրը հանկարծամահ է եղել:

Ոստիկաններն ու քննիչները նշված բնակավայրի, նշված տան ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել են նույն տան բնակիչ 86-ամյա Կատյա Խ.-ի դին՝ դեմքի և պարանոցի շրջաններում բռնության հետքերով:

Տանը մահացածի որդին ստիկաններին ու քննիչներին փորձել է համոզել, որ մայրը հանկարծամահ է եղել ու մինչ դեպքի վայրում աշխատում էր դատական բժիշկը, ոստիկանները պարզում են, որ որդու հայտնածը չի համապատասխանում իրականությանը: Դատաբժշիկը հայտնում է նաև որ մահացածի աչքերի շրջանում առկա են եղել կապտուկներ, քթի և բերանի շրջանի արնանման հետքեր, պարանոցի շրջանում քերծված վերքեր, իսկ աջ ձեռքի հատվածում՝ կապտուկ:

Ոստիկանները մահացածի որդուն, Երևանի բնակիչ, 50-ամյա Զավեն Խ.-ին, սպանութուն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերաբակալում և տեղափոխում են ոստիկանության Սևանի բաժին, որտեղից էլ ներկայացնում են Սևանի քննչական բաժին:Քննիչի որոշմամաբ Զավեն Խ.-ն ձերբակալվում է:

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքաննություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր