Հունիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ասել է Եկեղեցին Ռուսաստանից հրահանգ է ստացել, սակայն մեծ մասը հասկացել է, որ սա հերթական «կռուտիտն» է.«Հրապարակ»       Սկանդալային նախագծի շուրջ նոր կրքեր են բորբոքվում, ԳՇ դեմ է․ «Հրապարակ»    

08 մայիս 2023 20:49

Ռուսաստանում համաշխարհային շուկայում իր նմանը չունեցող անօդաչու թռչող սարք են ստեղծվել

Ռուսաստանյան ինժեներները ստեղծել են համաշխարհային շուկայում իր նմանը չունեցող անօդաչու թռչող սարք։ «Բեգալյոտ-միրաժ» անվանված սարքը ստեղծվել է «ԲԵԳԱԿ» օդատիեզերական նախագծերի ընկերութայն մասնագետների կողմից։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, ԱԹՍ-ն ունակ է թռչել մինչև 12 ժամ՝ մինչև ութ հազար մետր բարձրության վրա։


Սարքի գլխավոր կոնստրուկտոր Ալեքսանդր Բեգակը նշել է․


«Մենք ստեղծել ենք սարքի աշխատող ցուցադրական տարբերակը՝ 75 կգ թռիչքային քաշով և 6-8 հազ․ մետր թռիչքի բարձրությամբ։ Այն նաև ոչ դասական աերոդինամիկ սխեմա ունի»։


Բեգակի խոսքով ԱԹՍ-ն նախատեսված է տարբեր խնդիրներ լուծելու համար, այդ թվում՝ անտառային հրդեհների կամ ջրհեղեղների մոնիթորինգի համար։ Սարքն արդեն մի քանի թռիչք է կատարել, մոտ ժամանակներս կսկսվեն նաև այլ փորձարկումներ, հաղորդում է   Life-ը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր