Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մեր մոլորակը, ինչ վախճան է սպասվում մեր մոլորակին          Ադրբեջանը պատրաստ է գա՞զ տրամադրել Հայաստանին.Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»       Տեսանյութ.Մենք այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ և զղջում ենք    

08 մայիս 2023 11:29

Իրանը, Սիրիային օգնության քողի տակ ենթադրաբար զենք է տվել, որպեսզի հարձակվի ԱՄՆ ռազմական հենակետերի վրա

Իրանի իշխանությունները, իբր, երկրաշարժից հետո մարդասիրական օգնության շրջանակներում զենք են ուղարկել Սիրիա՝ Արաբական Հանրապետության տարածքում տեղակայված ամերիկյան զորքերի դեմ հարձակումներ իրականացնելու համար։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին կիրակի օրը հայտնել է The Washington Post-ը, որն այս տեղեկությունը հայտնաբերել է սոցիալական ցանցեր արտահոսած ամերիկյան գաղտնի փաստաթղթերում։


Հոդվածագիրը նշում են, որ Թեհրանը Սիրիա է ուղարկել հրետանային զենք, զինամթերք և անօդաչու թռչող սարքեր։ Փաստաթղթում ասվում է, որ այդ մատակարարումները կատարվել են Իրաքից մեկնած ավտոշարասյուններով։ Պարբերականի տվյալներով՝ զենքի մատակարարումը սկսվել է երկրաշարժի հաջորդ օրը։ Իրաքյան կողմը հերքել է Washington Post-ի այս տվյալները։


Պենտագոնի աղբյուրը հրաժարվել է հաստատել փաստաթղթերի իսկությունը, սակայն պնդել է, որ դրանցում նկարագրված գործողությունները համապատասխանում են նախկինում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումների) վարքին:


Պարբերականի տվյալներով՝ Սիրիայում մոտ 900 ամերիկացի զինծառայող կա, որոնք իբր պետք է զսպեն Ռուսաստանի Դաշնությունում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին։ Դամասկոսը չի հրավիրել ամերիկացի զինվորականներին սիրիական տարածք: Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ ԱՄՆ-ը նավթի անօրինական արտահանմամբ է զբաղվում երկրի հյուսիս-արևելքում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր