Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել          Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը       ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան    

08 մայիս 2023 19:02

Շուշին ադրբեջանցիներին հանձնած բոլոր հանցագործները՝ մեծից փոքր, պետք է պատասխան տան,, որ խաբվածի, որ դավաճանվածի, որ ստորացվածի խարանը մաքրվի մեր բոլորի ճակատից

31 տարի առաջ այս օրը հայկական զինված ուժերը, փայլուն կերպով իրականացնելով «Հարսանիք լեռներում» օպերացիան, ազատագրել են Շուշի քաղաքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նորայր Նորիկյանը։

«Առանձնահատուկ խորհրդավորություն ունի Շուշին:

Ամեն անգամ այցելելիս, քեզ ավելի հաղթած էիր զգում ու ներշնչվում հպարտության զգացումով:

Այսօր նաև Երկրապահի օրն է։ Ինձ համար երկրապահը նա, ով մեր երկրի հանդեպ սրտացավության ու պատասխանատվության զգացում ունի, ով տիրոջ իրավունք ունի, ու հողը պինդ է ոտքերի տակ…

Այժմ տոնական տրամադրություն որև մեկս չունենք։ Համընդհանուր մռայլ ու ջարդված տրամադրություն է ամենուր։

․․․2021թ․ ապրիլի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային Ժողովում տառացիորեն հայտարարեց, որ ինքն էլ հարցեր ունի Շուշիի անկման հետ կապված, շատ կոնկրետ հարցեր ունի կոնկրետ մարդկանց։

Այս հայտարարությունից անցել է երկու տարի, սակայն որևէ լույս չի սփռվել այն հարցի վրա, թե այդ ի՞նչ հարցեր են և ու՞մ են ուղղված․․․

Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը ընդգծել էր, որ բարձրաստիճան զինվորականը փորձել է հանձնել 7-րդ պաշտպանական շրջանը։
Երկրի վարչապետի մակարդակով բացեիբաց խոսվել է հայրենիքի դավաճանության մասին, որոնց վերաբերյալ, սակայն, որևէ իրավական գործընթաց գոյություն չունի։
․․Շուշին ադրբեջանցիներին հանձնած բոլոր հանցագործները՝ մեծից փոքր, պետք է պատասխան տան, անկախ նրանից, թե ովքեր են։
Մենք ո՛չ պետություն, ո՛չ էլ բանակ ունենալու իրավունք կունենանք, եթե այդ հանցագործներին չպատժենք խստորեն։


Սա մեր սերնդի արժանապատվության հարցն է։
Անձամբ ինքս իմ պարտքն եմ համարում մինչև վերջին շունչս պայքարել, որ մեզ դիտավորյալ պարտության հասցրած բոլոր հանցագործները պատասխան տան օրենքի ողջ խստությամբ։

․․․Ադրբեջանի դատարանն այդ երկրի պաշտպանության նախարար Ռահիմ Ղազիևին 1993-ին Ղազիևին մեղավոր էր ճանաչել Արցախի Շուշի քաղաքը «հայերին հանձնելու» համար և որպես պատերազի հանցագործ՝ դատապարտել մահապատժի, ինչը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ:

Այսպես պատժելով ու համառելով՝ նրանք հասան Շուշի։

Այդ ի՞նչ հարցեր են, որ հետաքրքրում են Հայաստանի վարչապետին, այդ ու՞մ են ուղղված նրա հարցերը, որտե՞ղ են հիմա այդ մարդիկ, շարունակու՞մ են պաշտոնավարել, թե՞ ոչ։

Առհասարակ, ինչու՞ պետք է այդ հարցերն առաջանային։

Սովորաբար, երկրների ղեկավարները ոչ թե հարցեր են տալիս, այլ պատասխաններ․․․

․․․Շուշին ադրբեջանցիներին հանձնելու համար ովքե՞ր պետք է ցմահ ազատազրկվեն, հը՞։

Մենք մեր ազգային արժանապատվությունը պահելու՞ ենք, թե՞ ոչ։

Այսօր ով չի ալարում, խոսում է դասեր քաղելուց:

Դասեր քաղելու ես մի ձև գիտեմ. ո՛վ զինվորի հացը գողացել ու կերել է, ո՛վ թալանել է բանակը, ո՛վ դավաճանել է հայրենիքին, ո՛վ մսխել է

Արցախի հաղթանակը, նա պետք է պատասխան տա իր արածի համար, որ խաբվածի, որ դավաճանվածի, որ ստորացվածի խարանը մաքրվի մեր բոլորի ճակատից․․.»,- գրել է Նորիկյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր