ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

08 մայիս 2023 12:50

Ջոկատայիններին թույլ չեն տալիս բարձրանալ դիրքերը պահելու.Ինձ ասում է՝ գնացեք, ձեր Իջևանը պահեք

«Չնայած երկրի անվտանգային վատ իրավիճակին, ջոկատայիններին թույլ չեն տալիս բարձրանալ դիրքեր և պահել այն: Շուշին հայկական է, ուղղակի ժամանակի հարց է այս վիճակը»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Սևքարեցի Սաքո» ռազմա-հայրենասիրական ՀԿ ֆիդային մահապարտների ջոկատի հրամանատար Ռաֆայել Քոչարյանը:


Նա նշեց, որ իրենց ջոկատը ստեղծման օրից անցել է կռիվների միջով և ունեցել փայլուն հաջողություններ.«Երբ մենք մեր ջոկատով մտել ենք մարտի դաշտ, այսպես կոչված․ «Յաշմա» ջոկատը միշտ դիմել է փախուստի, նապաստակի նման դեմներս վազելիս  է եղել: Մեզ հրավիրել են Ջերմուկ, որպեսզի տեղի զորամասի հետ անցկացնենք ծառայություն: Մենք հայտարարել ենք, որ նրանց կաջակցենք: Ես սա մի քանի օրվա  բան եմ պատմում: Ինչ-որ նոր օրենք է դուրս եկել, որ ինչ-որ առանց աշխարհազորայինի պայմանագրի ոչ ոք չի կարող դիրք բարձրանալ: Ու ինձ զանգարահել, ասել են, որ 5-րդ կորպուսի հրամանատար Բադասյանը ցանկանում է ինձ հետ ծանոթանալ: Ես էլ ասել եմ, որ խնդրիր չկա, դրանից հետո գնացել ենք Վայք»:


Քոչարյանի խոսքով, սակայն, դրանից հետո, երբ ինքը փորձել է կապ հաստատել հրամանատար Բադասյանի հետ, նա ասել է, որ ժամանակ չունի նրա հետ հանդիպելու և ցանկություն չունի , որ նրանց զորքերը դիրքեր բարձրանան. «Ինձ ասում է՝ գնացեք, ձեր Իջևանը պահեք: Նախ ասեմ, որ մեր Իջևանն այսօր պահվում է, ու 38 տարի թուրքը չի կարողացել ոտք դնի այնտեղ: Ու ինձ համար տարբերություն չկա՝ Ջերմո՞ւկն եմ պահում, թե՞ Իջևանը: Բոլորն էլ իմ հայրենիքն է ու ինձ համար ոչ մի տարբերություն չկա: Մենք փորձել ենք կապնվել նախարարի հետ, որպեսզի այս հարցը պարզաբանենք, սակայան այնտեղից պատասխան ենք ստացել, որ անհնար է նախարարին տեսնելը: Դրա համար որոշել ենք այս միջոցով խնդիրը բարձրաձայնել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր