Ադրբեջանը փորձելու է ամեն ինչ անել, որ իր շահերի համար բարենպաստ իրավիճակ ստեղծի, ինչը մեզ համար ընդունելի չէ

Հարցին՝ ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը, երբ ասում էր՝ կարող են լինել խաղաղության պարամետրեր, որոնք սկզբունքորեն ընդունելի չլինեն Հայաստանի ու հայ ժողովրդի համար, Խաչատրյանն ասել է. «Պարզ, հասկանալի է. կարող է այնպիսի պայմաններ առաջադրեն և առաջադրում են, որոնք մեզ համար կարմիր գիծ են: Ադրբեջանը փորձելու է ամեն ինչ անել, որ իր շահերի համար բարենպաստ իրավիճակ ստեղծի, ինչը մեզ համար ընդունելի չէ»: