Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

08 մայիս 2023 14:12

Դեռ չեն արդարացրել ադրբեջանական կողմի սպասելիքները.Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում «հստակ, սկզբունքային և մշտական է

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին կոչ է արել ավելի շատ ջանքեր գործադրել երկու երկրների հարաբերությունները կարգավորելու համար։ Այս մասին հայտնում է interfax.az-ը:


«Մենք կոչ ենք անում հայկական կողմին բարի կամք դրսևորել և ավելի շատ ջանքեր գործադրել բոլոր ուղղություններով հարաբերությունները կարգավորելու քննարկումներում», - երկուշաբթի ասել է Բայրամովը Վիլնյուսում իր լիտվացի գործընկեր Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ բանակցություններից հետո։


Նա նշել է, որ չնայած երկկողմ շփումների որոշակի դինամիկային, առաջընթացը, որը ձեռք է բերվել տարբեր ոլորտներում, մասնավորապես խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ, որը սահմանում է երկկողմ հարաբերությունների հիմքերը, պետական սահմանների սահմանազատումը և տրանսպորտային ու հաղորդակցական կապերի վերականգնումը, «դեռ չի արդարացրել ադրբեջանական կողմի սպասելիքները»։


«Մենք կարծում ենք, որ երկու երկրների հարաբերությունները կարգավորելու լավագույն ճանապարհը հիմնված է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և հարգման վրա»,-ասել է Բայրամովը՝ հավելելով, որ Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում «հստակ, սկզբունքային և մշտական է»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր