Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

08 մայիս 2023 15:10

Վազգենի հոգին փառավորելու, տոնը Շուշի տանելու համար մեզ պետք է մի լավ թաղում կազմակերպել Երևանում

«Պատմության ընթացքում եղել են դժբախտություններ, մեր ժողովուրդն ունեցել է կորուստներ, եղել են դավաճաններ և դրանց հետևանքով կորցրել է նաև Շուշին, բայց կարողացել է իր մեջ ուժ գտնել հաղթական դրոշով, աղոթքով, սպիտակ խաչով վերադառնալու՝ նաև Շուշի»,- հայտնեց «Համախմբում» շարժման համահիմնադիր Էդգար Ղազարյանը:


Նա հայտարարեց, որ այդ հաղթանակի օրը կրկին գալու է՝ ի հեճուկս իշխող «հանցախմբի»:


Հիշելով, որ Շուշիի ազատագրման ռազմական գործողությունը կոչվում էր «Հարսանիքը լեռներում»՝ բանախոսն ասաց. «Այդ հարսանիքը լեռներում անելու համար, Վազգենի հոգին փառավորելու, տոնը Շուշի տանելու համար մեզ պետք է մի լավ թաղում կազմակերպել Երևանում: Երևանում պետք է թաղել դավաճանությունը, թրքասիրությունը, ազգադավությունը, սրիկայությունը, ստորությունը, սուտը և, Եռաբլուրից վերցնելով դրոշը, շարժվենք Արցախ»:


Նա հայտարարեց, որ մեր ժողովրդի համար դժբախտություն էր, որ Փաշինյանը վարչապետ ընտրվեց Շուշիի գրավման օրը՝ մայիսի 8-ին և հիշեցրեց բոլոր խոստումները, որը նա տրվել է այդ օրը հայ ժողովրդին:


Ղազարայնը հիշեցրեց, որ վարչապետի պաշտոնը ստանձնելիս Փաշինյանը հայտարարեց, թե ժողովուրդն ուրախ, ոգևորված է այնքան, որքան Շուշիի ազատագրման օրը և այն պետք է ծառայեցնել արցախյան ազատամարտի արդյուքների ամրապնդմանը և մայիսյան հաղթանակին՝ մեջբերելով նրա ելույթից. «Սիրելի՛ արցախցիներ, համոզված եղեք, որ Հայաստանում տեղի ուենցած սիրո և համերաշխության հեղափոխությունը, ոչ միան որևէ վտանգ չի  պարունակում, այլև նորանոր հնարավորություններ է բացում Արցախի ժողովրդին և արցախի պետականության համար»:


Էդգար Ղազարյանն անդրադարձավ նաև վերջին այցի ժամանակ Չեխիայում Փաշինյանի արած հայտարարություններին՝ նկատելով, որ այցի արդյուքներում հայ-չեխական հարաբերությունների վերաբերյալ որևէ ձեռքբերում չկա, դրա փոխարեն Փաշինյանի բերանով կրկին հնչել են տարակուսելի հայտարարություններ:


Բանախոսը հիշեցրեց Փաշինյանի այն խոսքը, երբ նա հայտարարել էր. «Եթե առաջիկա 2-3 տարիների ընթացքում պահենք մեր պետությունը, ապա այն կպահենք առաջիկա 100 տարվա ընթացքում»:


«Համախմբում» շարժման ներկայացուցիչը նկատեց, որ նման բան է ասում 2018 թվականի մայիսի 8-ին վարչապետ ընրվելիս «հզոր» ելույթ ունեցող Նիկոլ Փաշինյանը:


Հիշեցնելով, որ Փաշինյանը նաև ասել է, թե  4 կողմից ցանկանում են վերացնեն հայկական պետությունը՝ Ղազարյանն ասաց.  «Հարավում Իրանն է, հյուսիսում՝ Վրաստանը, ինքը ուզո՞ւմ է վերանցել Հայաստանը, թե՞ Ռուսաստանը, բա մենք գիտեինք, թե նրանք մեր բարեկամ երկրներն էին: Գնացել հանդիպել է Պարսկաստանի նախագահին և դրանից եզրակցությո՞ւն ես արել, որ նա ցանկանում է Հայաստաննը վերացնի՞»:


Բանախոսը նաև հռետորական հարց հնչեցրեց, թե ԱՄՆ-ն էլ է ցանկանում վերացնել Հայաստանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր