Ռուբեն Վարդանյանի որդին Վենսի տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել հայ գերիներին ազատելու համար          Միքայել Սրբազանը փաստաբանների միջոցով գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ իր իրավունքների խախտման փաստերով       Ինձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել, իսկ Նիկոլ Փաշինյանի ասածը հասկացել եմ այնպես, ինչպես որ ասել է    

09 մայիս 2023 12:59

Ադրբեջանի ԱԳՆ-ն պահանջում է «անհապաղ ազատ արձակել» Երևանում դատապարտված ադրբեջանցի զինվորականներին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում պահանջում է «անհապաղ ազատ արձակել» Երևանում դատապարտված ադրբեջանցի զինվորականներին՝ միաժամանակ ցինիկաբար պնդելով, որ նրանք «պատահաբար» են հայտնվել Հայաստանի տարածքում։


«Խստորեն դատապարտում ենք Հայաստանի այսպես կոչված «դատավարությունը» և այսպես կոչված «որոշումը» Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներ Բաբիրով Աքշին Գաբիլ օղլուի և Ախունդով Հուսեյն Ահլիման օղլուի նկատմամբ, որոնք անհետացել էին այս տարվա ապրիլին Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում և գերի ընկել հայկական կողմին», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։


Այս հայտարարության մեջ Ադրբեջանի ԱԳՆ-ն, ըստ երևույթին, հայ զինծառայողների սեփական բեմադրված դատավարությունները պրոեկտում է Հայաստանի վրա:


Ապրիլին Հայաստանի տարածքում հայտնաբերված զինծառայող Ագշին Բաբիրովը երկուշաբթի օրը դատապարտվել է ավելի քան 11 տարվա ազատազրկման։ Հուսեյն Ախունդովի գործը դեռ հետաքննվում է։ Նա մեղադրվում է նաև սպանության մեջ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր