Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին    

09 մայիս 2023 13:18

Քըլըչդարօղլուն մի քարտեզ է հրապարակել, որով առաջարկել է շրջանցել «Զանգեզուրի միջանցքը» և թյուրքական աշխարհը միավորելու համար այլընտրաքային ուղի ընտրել,քարտեզում Ադրբեջանն ընդհանրապես տեղ չի գտել

Առաջիկայում նախատեսվող Թուրքիայի խորհրդարանային և նախագահական ընտրություններում Էրդողանի հիմնական մրցակից, ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն մայիսի 6-ի երեկոյան մի քարտեզ է հրապարակել, որով առաջարկել է շրջանցել «Զանգեզուրի միջանցքը» և թյուրքական աշխարհը միավորելու համար այլընտրաքային ուղի ընտրել։ Այդ քարտեզում Ադրբեջանն ընդհանրապես տեղ չի գտել։

Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Աղբյուրի համաձայն՝ Քըլըչդարօղլուն քարտեզը ներկայացնելիս շեշտել է, որ այն «իր կյանքի ամենամեծ նախագիծն է», և այն կոչել «Թյուրքական ճանապարհի պրոյեկտ»։ Քըլըչդարօղլուի այս առաջարկը վրդովմունք է հարուցել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների և այլ քաղաքական գործիչների շրջանում։

Մասնավորապես, Ադրբեջանի պատգամավոր և «Արևմտյան Ադրբեջանի հավաքականության» փոխնախագահ Հիքմեթ Բաբաօղլուն, անդրադառնալով Քըլըչդարօղլուի առաջարկին, շեշտել է․ «Իրանի վրայից դեպի Չինաստան դուրս եկող ուղին ոչ թե կմիավորի թյուրքական աշխարհը, այլ՝ հակառակը՝ կմասնատի։ Քանզի մեզ՝ թյուրքերիս, միավորող միակ ճանապարհը այն գիծն է, որն անցնելով Զանգեզուրի միջով՝ ձգվելու է մինչև եղբայրական հանրապետություններ։ Նրա այդ նախագծից կշահեն Ռուսաստանը, Իրանը և ամենաշատը՝ Հայաստանը, իսկ թյուրքերը՝ կկորցնեն։ Քըլըչդարօղլուի քարտեզը թյուրքերին ոչ թե միավորելու, այլ մասնատելու դրսևորում է։ Հանրապետաժողովրդական կուսակցության առաջնորդը Ադրբեջանին պատժելիս խոշոր շահում է ապահովում հայերի համար»։

Ադրբեջանցի պատգամավորը նաև հիշեցրել է, որ Հանրապետաժողովրդական (CHP) կուսակցությունը վերջերս մերձեցել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) հետ, ու հավելել, որ մտահոգություն կա՝ եթե Քըլըչդարօղլուն Թուրքիայում իշխանության գա, նորից քննարկման առարկա կդարձնի Ղարաբաղի հարցը և «Շուշիի հռչակագիրը»։

Մեկ այլ ադրբեջանցի՝ քաղաքագետ Էլչին Միրզաբեյօղլուն, անդրադառնալով Քըլըչդարօղլուի քարտեզին, ընդգծել է․ «Քըլըչդարօղլուն այդ քարտեզով բազմաթիվ տեղեր ուղերձ հղեց։ Քանզի նա ևս գիտակցում է, որ Զանգեզուրը միայն ցամաքային և երկաթուղային ճանապարհ չէ, այն նաև էներգետիկ ուղի է։ Թյուրքական աշխարհը միավորող միջանցքը Զանգեզուրի ճանապարհն է։ Պարոն Քեմալի հայտարարությունները միայն արտահայտում են հայկական թեզերը։ Նա շատ լավ գիտի, որ պարսկական աշխարհը կենտրոն դարձնելով՝ բացվելիք այդ գծից շահելու են որ թե թյուրքերը, այլ՝ Իրանը, Ռուսաստանը և հայերը։ Թյուրքական աշխարհը միմյանց Իրանի վրայով կապելը նշանակում է թե՛ ճանապարհը հազարավոր կիլոմետրերով երկարացնել և թե՛ այդ ուղու մեջ տաբեր դինամիկաներ ընդգրկել։ Եվ ամենակարևորը՝ եթե Զանգեզուրի միջանցքն սկսի գործել, դա կնշանակի, որ հայերն այլևս չեն կարողանա այդ տարածքներում իրենց անիրավացի շահույթն ունենալ։ Քըլըչդարօղլուի ներկայացրած ուղին թյուրքերի թշնամիներն են գծել։ Ժամանակին Ադրբեջանին 2 ուղղաթիռ անգամ չտված անձինք հիմա ձգտում են կտրել Ադրբեջանի կապերը թե՛ արևմտյան աշխարհի և թե՛ Թուրքիայի հետ։ Պարոն Քեմալը բացահայտ ասաց՝ «Պատժելու եմ Ադրբեջանին»։ Մենք էլ ասում ենք՝ նա թող այդ քարտեզը ծալի և իր գրպանը դնի։ Հետագայում իր թոռներին ցույց կտա։ Մենք Զանգեզուրի միջանցքը բացելով՝ Թուրքիայի հետ խանգարելու ենք նրա խաղին»։

Հիշեցնենք, որ քեմալիստական Հանրապետաժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն համարվում է Էրդողանի հիմնական մրցակիցը։ Նա 74 տարեկան է և միացյալ ընդդիմության թեկնածուն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր