Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

09 մայիս 2023 13:35

Իշխանությունն ուղտից 2 բան է սովորել, գիտեք՝ ուղտն ինչով է զբաղված լինում... պարտության համար պատասխանատու են իշխանության բոլոր թեւերը

Խելացի պետության մեջ, եթե լինում են այլ երկրների գործակալներ, ոչ թե միանգամից հայտնում են այդ գործակալների մասին, այլ փորձում են այդ գործակալների հետ աշխատել եւ այդ ամենն ուղղել հակառակ կողմի վրա։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով իշխանականներից պարբերաբար հնչող հայտարարություններին 5-րդ շարասյան եւ օտարերկրյա գործակալների մասին։


«Եթե կա հինգերորդ շարասյուն, կան դավաճաններ, թող ներկայացնեն՝ ովքեր են։ Խելացի պետության մեջ, եթե լինում են այլ երկրների գործակալներ, ոչ թե միանգամից հայտնում են այդ գործակալների մասին, այլ փորձում են այդ գործակալների հետ աշխատել եւ այդ ամենն ուղղել հակառակ կողմի վրա։ Այն, որ պարտությունը տեղի է ունեցել այս իշխանության օրոք, իրավիճակի համար պատասխանատու են իշխանության բոլոր թեւերը, միանշանակ է։ Դատաիրավական ամբողջ համակարգը պատերազմի ժամանակ մատը մատին չի խփել օրինականություն հաստատելու համար, դա էլ միանշանակ»,- ասաց Օհանյանը։
***
«ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են ուշացած, չգիտակցելով, որ անվտանգությունը, պաշտպանությունը շատ կարևոր հարց է»,-  ասաց ՀՀ  Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ «այս իշխանություններն ուղտի ականջում քնած են». «Ուղտից երկու բան են սովորել՝ մեկը ուղտի ականջում քնել, մյուսն էլ գիտեք՝ ուղտն ինչով է զբաղված լինում»,- նշել է պատգամավորը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր