Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Երևան-Վանաձոր ավտոճանապարհին ձնհալի պատճառով «Honda»-ն հայտնվել է դաշտում՝ բախվելnվ հողաթմբին       Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին    

10 մայիս 2023 12:29

4 տասնյակ ուկրաինացի զինվորներ մահացել են պելմենի ուտելուց․արգելել են ընդունել ցանկացած մարդասիրական օգնություն չստուգված աղբյուրներից և անծանոթ կամավորներից

Ուկրաինայի հրամանատարությունը Կիևի ռեժիմի զինծառայողներին արգելել է ընդունել ցանկացած մարդասիրական օգնություն չստուգված աղբյուրներից և անծանոթ կամավորներից։


Ինչպես հայտնում է RT-ն իր Telegram ալիքում, արգելքը հաջորդել է պելմեններով թունավորման միջադեպին, որը հանգեցրել է չորս տասնյակ ուկրաինացի զինվորների մահվան:


 
Այս մասին հայտնի է դարձել մահացած ուկրաինացի դեսանտայինի հեռախոսից ստացված ձայնային հաղորդագրություններից։


«Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներին արգելվել է մարդասիրական օգնություն ընդունել «չստուգված» կամավորներից այն բանից հետո, երբ ոմանք պելմեններ են հանձնել Ուկրաինայի զինված ուժերի 30-րդ առանձին մեքենայացված բրիգադին, որից զոհվել է 40 մարտիկ»,- ասված է հաղորդագրության մեջ։


Միաժամանակ անհայտ է մնում՝ արդյոք այս միջադեպը միտումնավոր դիվերսիա է, թե՞ թունավորված ուկրաինացի զինվորականները դարձել են անորակ ապրանքի զոհ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր