Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

10 մայիս 2023 14:10

Ջրափոսում հայտնաբերվել է տղամարդու դիակ՝ բերանքսիվայր ընկած.սպանել, ապա ջրափոսն են նետել համաքաղաքացու դին

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողին զանգած քաղաքացին հայտնել է, որ Գյումրիի Իսահակյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում դիակ կա:


Ոստիկանությունից հայտնում են, որ նշված վայր մեկնած օպերատիվ խումբը ջրափոսում հայտնաբերել է նույն փողոցի 54-ամյա բնակիչ Աշոտ Ավագյանի դիակը՝ բերանքսիվայր ընկած, դեմքի վնասվածքով:


Պարզվել է, որ մայիսի 4-ին նախկինում դատված գյումրեցի 44-ամյա տղամարդը Գոգոլի փողոցի իր տանը ոգելից խմիչքի ազդեցության տակ ոտքերով ու ձեռքերով հարվածներ է հասցրել Աշոտ Ավագյանին, ինչի հետևանքով նա մահացել է:


Այնուհետև հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով 46-ամյա համաքաղաքացու հետ դիակը տեղափոխել և գցել են ջրափոսը:


44-ամյա և 46-ամյա տղամարդիկ կալանավորվել են:


Շիրակի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթը շարունակվում է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր