Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

10 մայիս 2023 15:50

Տեսանյութ.Շուշան Փաշինյանը հարց բարձրացրեց ԱԺ-ում

ԱԺ-ում «Կամավոր աշխատանքի մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ լսումներ են։ Լսումներին նաև աշակերտներ են մասնակցում, նրանց շարքում է  Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը։


«Հարցս վերաբերում է կամավորության նպատակներին և դրա միջոցով գործունեության ընդլայնմանը։ Ըստ իմ տեղեկատվության, այս պահին կամավորներից գերակշռում են երիտասարդները և դեռահասները, քանի որ շատերի աշխատանքը նպատակաուղղված է բուհերում բարձրագույն կրթություն ստանալուն։ Թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում յուրաքանչյուր բուհ դիմորդին դիտարկելու համար պահանջում է կամավորական գործունեություն։ Շատ լավ կլինի, որ ներկայացվեն ցուցանիշներ, թե մինչ օրս կամավորական աշխատանքը Հայաստանում հասարակական որ կազմի կողմից է իրականացվել։ Ինչ նպատակներով և ինչ պատճառներով կարող ենք ընդլայնել կամավորների բազմազանությունը Հայաստանում և, ընդհանրապես, կամավորությունն ընդլայնել», - հարց հնչեցրեց Շուշան Փաշինյանը։


Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր