ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

10 մայիս 2023 20:05

Սննդամթերքի գներում արձանագրվել են թանկացումներ

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը 2023թ. ապրիլի 2022թ. ապրիլի նկատմամբ կազմել է 3.2%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.1%:

«2023թ. հունվար-ապրիլին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.2% նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 1.4% հավելաճ»,- հայտնում են վիճակագրական կոմիտեից:

«Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. ապրիլին մարտի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-0.3%-ով:

Սննդամթերքի գներում ևս արձանագրվել են թանկացումներ: « 2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.2%, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 0.2% գնաճ»:

«Հանրապետության դիտարկվող 7 քաղաքներում 2023թ. ապրիլին մարտի համեմատ գրանցվել է ոչ պարենային ապրանքների 0.1-0.5% գնաճ, մեկում՝ 0.1% գնանկում, իսկ 3-ում գների մակարդակը նախորդ ամսվա նկատմամբ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 0.1%-ով:

Ըստ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) նոր զեկույցի տվյալների՝ վերջին մեկ տարվա ընթացքում առաջին անգամ ապրիլին բարձրացել է պարենի համաշխարհային գների մակարդակը։ ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսն աճում է շաքարավազի, մսի եւ բրնձի ավելի բարձր միջազգային գնանշումների համատեքստում, մինչդեռ ցորենի, եգիպտացորենի, կաթնամթերքի եւ բուսական յուղերի գները նվազում են։

ՊԳԿ-ի փոխանցմամբ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որով գնահատվում է ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների միջազգային գների ամենամսյա փոփոխությունները, 2023 թվականի ապրիլին միջինում 127,2 միավոր էր, որը 0,6 տոկոսով բարձր է մարտի ցուցանիշից։

Հետաքրքիր է, որ սննդամթերքի գինը աճում է, իսկ վառելիքինը՝ նվազում։ «2023թ. ապրիլին մարտի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 1.6% և 2.7%-ով: 2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 28.9% և 11.8%, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ 15.8% և 8.7% գնանկում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր