Կենդանակերպի այս նշանները հունվարին մեծ հաջողություններ կունենան          Երևանում 19-ամյա տղան սուր կտրող-ծակող գործիքով վնասվածքներ է պատճառել 16-ամյա երկու անչափահասի       Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակարանից գողացել են գումար և ոսկյա զարդեր    

11 մայիս 2023 13:18

Պետք է լինել սառնասիրտ, Ադրբեջանն ունի կոնկրետ նպատակ՝ զրկել մեզ միջազգային աջակցությունից

Ադրբեջանը հերթական անգամ անկայունացնում է իրավիճակը, հերթական անգամ դիմում է ուժի կիրառման և ակնկալում, որ մենք չպաշտպանվենք։


Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ շարունակելով.


 
«Շատ կարևոր է մեր հասարակության կողմից նման իրավիճակներում սառնասրտությունը, զսպվածությունը և տրվող պետական ինֆորմացիայի չափաբաժնից բավարարվածությունը։


Ադրբեջանական կողմը բացի մեղքը մեր վրա գցելուց, նաև փորձում է մեզ մեղադրել իրանական ԱԹՍ-ներ օգտագործելու մեջ, ինչն ունի կոնկրետ նպատակ՝ հասնել նրան, որ զրկել Հայաստանին միջազգային աջակցությունից։


Սակայն միջազգային խաղացողների հատուկ ծառայությունները ևս փաստարկված գիտեն, որ ՀՀ զինանոցում չկա իրանական արտարդության ոչ միայն ԱԹՍ-ներ, այլ նաև որևէ ռազմական նշանակության տեխնիկա, միջոց»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր