Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

11 մայիս 2023 14:53

Ո՞վ կարող է հաշտեցնել Ադրբեջանին ու Հայաստանին

Akcent.site-ն գրում է, որ Լաչինի միջանցքում հակամարտությունը զրոյացնում է Ռուսաստանի և նրա հարևանների բոլոր ջանքերը ուղղված Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացմանը։ Առանց Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցման Կովկասում ցանկացած միջազգային տարանցում վտանգված կլինի։


Լաչինի միջանցքը Հայաստանից Լեռնային Ղարաբաղ տանող միակ ճանապարհն է: Վեց ամիս շարունակ երթուղին փակել էին ադրբեջանցի պսևդոէկոակտիվիստները։ Այնուհետև ադրբեջանական բանակը Լաչինի միջանցքում անցակետ տեղադրեց։ Այն տեղադրվել է բացարձակապես անօրինական, ասել են Հայաստանի իշխանությունները և դիմել Արդարադատության միջազգային դատարան։


Նույնիսկ ռուս խաղաղապահներն են այժմ մեծ դժվարությամբ հասնում Ղարաբաղ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն մեղադրել է Ռուսաստանին «պարտավորությունները չկատարելու» մեջ և պահանջել է միջազգային առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք ընդդեմ Ռուսաստանի:


Ադրբեջանն ավելի ու ավելի շատ է պահանջում Ղարաբաղի վերադարձը: Նախագահ Իլհամ Ալիևն արդեն վերջնագիր է ներկայացրել Ղարաբաղի հայերին՝ կա՛մ Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ վտարում։ Այդ շանտաժին աջակցում է շրջափակումը։


Քանի դեռ Ղարաբաղի ճակատագիրը չի լուծվել, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն չի լինի: Խոստացված խաղաղության պայմանագիրը կմնա երազանք, ինչպես և բոլոր տնտեսական նախագծերը։ Օրինակ Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ Նախիջևանի (Զանգեզուր) տարանցիկ միջանցքի վերականգնման նախագիծը։


Հենց Թուրքիան և Իրանը կարող են ճնշում գործադրել հայ և ադրբեջանական վերնախավերի վրա «Լաչինի հարցի» լուծումն արագացնելու համար, կնքել խաղաղության պայմանագիր, վերացնել բոլոր ճանապարհների շրջափակումը և վերջապես սկսել տարանցումը, և դրա հետ մեկտեղ Կովկասի անկում ապրող տնտեսության վերականգնումը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր