Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ          Ադրբեջանը Պակիստանից կործանիչներ է պատրաստվում գնել, իսկ ՀՀ-ն շարունակում է ոգևորվել Ֆրանսիայից պաշտպանական սպառազինությունների ձեռքբերմամբ       Նաիր Տիկնիզյանը հրաժարվել է տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ»    

11 մայիս 2023 15:50

Այս սադրանքի նպատակը ե՛ւ դիրքային բարելավում ստանալն էր, ե՛ւ Սոթքի հանքին ամբողջությամբ տիրանալը

Հետեւելով պաշտոնական տեղեկատվությանը, գալիս ենք այն եզրակացության, որ հայկական բանակը պատասխանել է այն սադրանքին, որն իրականացրել է Ադրբեջանը: Այս մասին այսօր՝  լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:


«Ադրբեջանը երեւի թե նպատակ է ունեցել հերթական անգամ այս կամ այն հատվածում իր դիրքերի դասավորվածության մեջ բարելավում իրականացնել: Իսկ ռազմավարական նպատակը ՀՀ-ի վրա ազդելն է շարունակական ճնշումները հաջորդական դարձնելը, որպեսզի բանակցային գործընթացում կամ հայ-ադրբեջանական հարաբերություններում իրենք մշտապես հանդես գան առավելապաշտության եւ հաղթողի դիրքից: Իրենց նպատակը Հայաստանի վրա ճնշումներն են եւ Արցախի շուրջ օղակը սեղմելն է:


Եթե սա տեղի է ունենում բանակցային գործընթացին զուգահեռ, սա եւս մեկ անգամ խոսում է  այն մասին, որ Ադրբեջանի քաղաքականությունը մեր նկատմամբ չի փոխվել: Յուրաքանչյուր բանակցության փուլին զուգահեռ, դրանից առաջ, հետո, կամ ընթացքում իրենք ուժային ճնշումներ ու սադրանքներ են կազմակերպում, որպեսզի բանակցությունների ընթացքում մենք գնանք զիջումների: Փառք Աստծո, երբ բանակը ցույց է տալիս ուժ, իրենք բանակցություններում հաջողություններ չեն կարող ունենալ»,-ասաց Սեյրան Օհանյանը՝ կանխատեսելով, որ Ադրբեջանը շարունակելու է ճնշումները եւ պարտադրելու է կեղծ խաղաղության օրակարգի մեջ մտնել:


Նրա խոսքով, ՀՀ իշխանությունները պետք է իրենց կարողություններն ավելացնեն, ռազմական ու քաղաքական գիտելիքները բարձրացնեն. «Ճիշտ գնահատականն է, որ հնարավորություն է տալիս ճիշտ որոշումներ ընդունել»:


Սեյրան Օհանյանը նկատեց, որ այս սադրանքի նպատակը եւ դիրքային բարելավում ստանալն էր, եւ Սոթքի հանքին ամբողջությամբ տիրանալը. «ՀՀ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որ առաջընթացով գործեն: Որոշումների ընդունման մեջ կանխարգելիչ միջոցառումներն անհրաժեշտություն են.,-ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր