Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

11 մայիս 2023 16:10

Մեզ հիմա ընդհանրապես ձեռնտու չէ մեծ պատերազմ հրահրելը և ինչպես ոմանք են պնդում մեծ զորքով Բերձորի վրա հարձակվելը

Մեր բանակցային դիրքերը կտրուկ կփոխվեն, եթե յուրաքանչյուր սահմանային մարտում մեր բանակը ստանա առավելություն։ Մեզ այս փուլում մեծ պատերազմ պետք չի, ուղղակի անհրաժեշտ է ադրբեջանի պրեսսինգը շուռ տալ իր իսկ դեմ։ Այդ մասին գրել է «Զանգի» հավելվածի հիմնադիրը։ «Հարց է առաջանում, բա երկուս ու կես տարում ինչու այս պարզ բանը չեն հասկացել ու ինչի չեն իրականացրել։ Որովհետև քաղաքական խնդիրը զորքերի հետ քաշումն է, այլ ոչ թե ռազմական գերակայության ստացումը։


Իրենց իսկ բնորոշմամբ խեղճությունից դավաճան դարձածների հեռանալով մեր խնդիրները միանգամից չեն լուծվելու, բայց քայլ առ քայլ սկսվելու են լուծվել։ Միայն բանակի առջև սահմանային գերակայություն ստանալու քաղաքական խնդիր դնելը արդեն մեծ բեկում է մտցնելու ամեն ինչում։


Արցախի ապաշրջափակման բանալին նույնպես այստեղ է գտնվում։ Մեզ հիմա ընդհանրապես ձեռնտու չէ մեծ պատերազմ հրահրելը և ինչպես ոմանք են պնդում մեծ զորքով Բերձորի վրա հարձակվելը։ Երբ մենք լրիվ այլ սահմանային հատվածներում սկսենք պրեսսինգ, ապա փոխվելու է նաև մեր խոսքը միջանցքի հարցում, գերիների հարցում, և ընդհանուր բանակցային բոլոր հարցերում»,-գրել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր