Հայաստան և Ադրբեջան, մենք այնտեղ հրաշք ենք գործել․ Դոնալդ Թրամփ          Հուլիսի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ՊԲ ղեկավարը «օգնել» է, որ 30 տարվա վաղեմության գործը «բացահայտեն»․ «Հրապարակ»    

12 մայիս 2023 10:49

Աշխարհը հարգում է խաղաղություն պարտադրողին, այլ ոչ թե մուրացողին...զինված դիմակայության հանգուցալուծման բանալին մի փնտրեք Բրյուսելում կամ Մոսկվայում...

Արցախի ՊԲ գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը համոզված է՝ աշխարհը հարգում է խաղաղություն պարտադրողին, այլ ոչ թե մուրացողին։

«Ադրբեջանա-հայկական զինված դիմակայության հանգուցալուծման բանալին գտնվում է ոչ թե Վաշինգտոնում, Բրյուսելում կամ Մոսկվայում, ինչպես կարծում են որոշ խաղաղասերներ, այլ խրամատում:

Թե որն է խաղաղապահ ուժերի, ՀԱՊԿ-ի կամ Եվրամիության դիտորդների դերակատարությունը տարածաշրջանում, լավագույնս ցույց են տալիս Փառուխում, Տեղում և այս պահին Սոթքում տեղի ունեցող զարգացումները...

Աշխարհը հարգում է խաղաղություն պարտադրողին, այլ ոչ թե մուրացողին...»,- սոցցանցի իր էջում գրել է Սենոր Հասրաթյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր