Տեսանյութ.Ծաղկավան գյուղի ներքևի հատվածում շարժ է նկատվում․ ադրբեջանցի զինվորները հիմա այս պահին Կիրանց գյուղի մատույցներում են          Եթե կասեցնենք սահմանազատումը, սկսվելու է պատերազմ.Սահմանազատումը Տավուշից ենք սկսել պատերազմը բացառելու համար       Տեսանյութ. Արթուր Վանեցյանի մասին եմ խոսում, ինչո՞ւ նրա գաղտնի ձայնագրությունը լրիվ չեն հրապարակել. Հիմա այդ մարդիկ հայրենիքի մասի՞ն են մտածում    

12 մայիս 2023 11:29

Ռուսական զորքը թույլ է, 2-րդ՝ արդյոք կռվելու հրաման ունի՞, թե՞ չէ, անգամ տեխնիկա չունեին՝ Կարմիր հրապարակով անցկացնելու․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.


Սոթքի շրջանում հերթական էսկալացիան սկսվեց մայիսի 11-ի վաղ առավոտյան։ Ադրբեջանական ստորաբաժանումները հրետանային, ականանետային կրակ բացեցին Սոթքի մերձակայքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Սկզբում՝ ժամը մեկ, ապա կես ժամը մեկ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում էր իրավիճակի մասին։ Նախ հայտարարվեց, որ հայկական կողմն ունի 2 վիրավոր, հետո թիվը փոխվեց, դարձավ 3, ապա՝ 4։ Ժամը 10-ից ՊՆ-ն սկսեց հայտարարել լարվածության թուլացման մասին, եւ ժամը 15։00-ին հայտարարեցին, որ հարաբերական կայուն իրավիճակ է տիրում Սոթքում։ Կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը նոր էսկալացիան կապեց վաշինգտոնյան բանակցությունների հետ՝ ասելով, որ այն նպատակ ունի խաթարելու բանակցությունների արդյունավետ ընթացքը։ ԱԳՆ-ն էլ հայտարարեց ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի հերթական խախտման մասին։ Իսկ երեւանցիներն իրար էին խառնվել` զանգում, գրում, հարցնում էին՝ ի՞նչ է կատարվում, նոր պատերա՞զմ է, Վարդենի՞սն են գրավում թուրքերը, ի՞նչ սպասել։


«Մեր պատերազմը միշտ էլ կա։ Մարդկանց թվում է, թե կենտրոնում գինու փառատոներին մասնակցելով ու ջազ լսելով՝ էդ պատերազմը կդադարի լինել, բայց պատերազմն անընդհատ մեզ հետ է։ Պարզապես երբեմն ակտիվ փուլ է գալիս, երբեմն՝ պասիվ փուլ։ Ինչքան թուլանում ենք, այդքան ակտիվ փուլը երկարում է»,- ասում է ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը։


- Հիմա այս փուլն ակտի՞վ է, թե՞ պասիվ։




- Ամեն դեպքում, հրետանային հարվածներից այն կողմ չանցան։


- Ի՞նչ նպատակ ունեն թուրքերը հիմա։


- Ես չունեմ ինֆորմացիա, կարելի է ամեն ինչ ենթադրել։ Սկսած, այսպես կոչված, դիրքերում տեղի ունեցած կենցաղային էպիզոդից, ասենք՝ իրենք մեր մեքենայի վրա են կրակել, մենք` իրենց եւ այլն, վերջացրած նրանով, որ բանակցություններից առաջ Ալիեւը մկաններ է ցույց տալիս։ Ընդհանուր տրամաբանությունը պարզ է, բայց ինչից սկսվեց, չեմ կարող ասել։ Մեզ պետք է ժամանակ շահել, քանի որ չգիտենք, թե ինչ է լինելու Թուրքիայի ընտրություններից հետո, չգիտենք, թե ինչքան կտեւի ռուս-ուկրաինականը, կարող է աշնանն այն ավարտվի, եւ նոր իրականություն լինի։ Պետք է ժամանակ շահել ու ապրել։


- Հնարավոր է, որ ռուսական զորքերը բերեն Վարդենի՞ս։




- Հուսանք, բայց, նախ՝ ռուսական զորքը թույլ է, երկրորդ. հարց է՝ կռվելու հրաման ունի՞, թե՞ չէ։ Տեսա՞ք, թե ինչ անշուք շքերթ էր։ Մարդիկ անգամ տեխնիկա չունեին՝ Կարմիր հրապարակով անցկացնելու։ Պարզ է, թե ինչ վիճակում է տեխնիկան։


- Փոխարենը արյունալի սալյուտ եղավ…


- Առաջ, երբ չկար ինտերնետ, մարդիկ՝ գյուղերից-բանից, հավաքվում էին, որ սիրուն պատկեր տեսնեն։ Հիմա ինտերնետի առաջ նստած՝ դու կարող ես այնքան սալյուտ տեսնել, որ 24 ժամ նայես, չի վերջանա։ «Սալյուտ», «արձան», «պառադ» հասկացություններն արդեն հնացել են։ Առաջ պառադ էին անում, որ տեսնենք, թե ինչ ունեն, ինչ չունեն, հիմա ամեն րոպե մտնում ես Յութուբ, որը լիքն է ռուսական զենքով։


Զրուցեցինք նաեւ Վարդենիսի զինվորական շրջանակին մոտ մի պաշտոնյայի հետ։ «Այս անգամ մենք դիրքային առավելություն ունեցանք։ 2020 թվից առաջին անգամ պոստերում մենք նրանց հաղթում ենք»,- ասաց նա։ Ինչո՞ւ հենց հիմա որոշեցին կրակել՝ հարցին աղբյուրը պատասխանեց․ «Հիմնական կրակը Սոթքի ուղղությամբ մինամյոտներից կատարվեց։ Սա ծայրից ծայր համարում եմ իմիտացիա եւ դա կապում եմ Թուրքիայի ընտրությունների հետ։ Նրանց ընդդիմությունը քննադատում է իշխանություններին՝ Ադրբեջանին օգնելու համար։ Իսկ իշխանությունն ասում է՝ Ադրբեջանը մեր ժողովուրդն է։ Հիմա որ հայերը չառիթավորվեն իրենց ընդդիմադիրների խոսքերից, որոշեցին հարձակվել։ Սոթքի կրակոցները լավ տեղավորվում են Թուրքիայի իշխանությունների քարոզարշավի շրջանակում։ Կարող եմ կանխատեսել, որ մայիսի 13-ին, որը Թուրքիայի նախագահի ընտրությունից առաջ լռության օր է, եւս մի նման սրացում կձեռնարկեն, եւ տա Աստված, որ սխալվեմ»։


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր