Եթե նախօրոք գործադիր իշխանությունը չես վերցնում, թղթով չես կարող իշխանափոխություն անել          Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 25-ի համար       Մարտի 25-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

12 մայիս 2023 16:02

ԵՄ դիտորդները չէին կարող որևէ արձագանք տալ ադրբեջանական սադրանքներին․ ԱԳ փոխնախարար

ԵՄ դիտորդները չէին կարող որևէ արձագանք տալ ադբեջանական սադրանքների վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասաց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։




«Իրենց դերակատարումն է զեկույցներ պատրաստել Բրյուսելի և ԵՄ անդամ երկրների համար։ Նրանց խնդիրն է պարբերաբար այցելել սահմանի բոլոր հատվածները։ Նրանց ներկայությունն արդեն իսկ ներդրում է իրավիճակը բարելավելու գործում։ Դա ստեղծում է հոգեբանական առումով ավելի ապահով մթնոլորտ, և այդ մասով առաքելությունն ամբողջությամբ կատարում է իր մանդատը։ Ոչ ոք կասկած չուներ, որ կլինեին որոշակի սադրանքներ, սակայն այս պահին մենք կարող ենք դրական գնահատել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը երկրում»,- ասաց փոխնախարարը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր