Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է          Ահա թե որն է պատճառը, որ ներկա իրավիճակը չի փոխվում .Արցախը, անկլավները, «Զանգեզուրի միջանցք»-ը և մնացածը չգիտեմ ինչի պահանջներն են, որոնք իրականացվում են Պուտին «բարձր» հովանու և աշխարհի խոշոր խաղացողների հավանության ներքո       10-15 տարվա ազատազրկում անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքում. Պետդումա    

12 մայիս 2023 16:21

Կան մանրամասներ, որոնք գիտեմ․․ Թուրքիայի նախկին վարչապետը խոսել է Լեռնային Ղարաբաղի մասին

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը Haber Global-ի եթերում անդրադարձել է  ընդդիմադիր «Ազգ» դաշինքի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի ներկայացրած Ադրբեջանը շրջանցող տրանսպորտային նախագծին, ինչպես նաև Ղարաբաղի հարցին, առաջ քաշելով անհիմն պնդումներ, փոխանցում է Ermenihaber.am-ը։


Նա, խոսքերով տարածաշրջանում գործող կապուղիների մասին, նշել է. 


«Ուզում եմ ասել, որ առաջինը՝ պրն Քեմալի ներկայացրածը նոր բան չէ, երկրորդը՝  երթուղին, որը թյուրքական պետությունների օգտին է, չի շրջանցում Ադրբեջանը, Ադրբեջանից Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Ղրղզստան, Աֆղանստան և Չինաստան հասնող ամենաէկոնոմիկ Բաքու-Թբիլիսի-Կարս Միջին միջանցքի երթուղին է։ Եվ այդ երթուղին շատ ակտիվ այժմ օգտագործվում է»։ 


Ավելի ուշ Յըլդըրըմը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արձագանքը Քըլըչդարօղլուի ներկայացրած այդ նախագծին, պնդել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագիծը փորձել է իբր խոչընդոտել Հայաստանը՝ ազդեցություն գործելով Ռուսաստանի վրա, այնուհետև՝ ԱՄՆ-ն, սակայն իրենք մեծ պայքար են մղել։ Այնուհետև նշել է, որ զարմանալի բան չկա և այդ միջանցքի նախագիծը ուղղակի տվել են Քըլըչդարօղլուին, իսկ նա մեծ ոգևորությամբ ներկայացրել է այն։






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր